Կանոնավոր չվերթների վերսկսման մասին դեռ խոսք չկա
Այժմ կառավարությունում քննարկվում է միայն չարտերային թռիչքների քանակի ավելացման հարցը: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ կանոնավոր ուղեւորափոխադրումների հնարավոր վերականգնման վերաբերյալ:
Օդային հաղորդակցության վերականգնումը, ըստ Ավինյանի, ընդհանուր առմամբ կախված կլինի արտակարգ դրությունից դուրս գալուց, ինչպես նաեւ՝ վիրուսի տարածման ինտենսիվությունից: «Բայց այս փուլում քննարկվում է միայն չարտերային թռիչքների ավելացման հարցը»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ այսօր մարտ ամսից Հայաստանում գործող արտակարգ դրությունը երկարաձգվեց եւս մեկ ամսով՝ մինչեւ այս տարվա օգոստոսի 12-ը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք