Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյան ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից ավտոերթով գնում է դեպի Երևան՝ Ազգային ժողով։ Նա հայտնեց, որ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է արտակարգ դրությունն ապօրինի երկարաձգելու հարցը, այդ իսկ պատճառով որոշել են ավտոերթով գնալ Ազգային ժողով։
Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։
Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման են ենթարկվել։
Ոստիկանությունից դուրս գալուց հետո Մալյանը հայտարարեց, ու ոստիկանությունը գողացել է իր գույքը՝ իր բեռնատարի վրա փակցրած պաստառները՝ «Ոչ Սորոսի վաստակներին» գրությամբ և Սորոսի նկարով։ Նրա խոսքով, ոստիկանությունից ասում են՝ երևի ճանապարհին է պոկվել, բայց, ըստ նրա, հնարավոր չի, ամուր էին փակցված։
«Փաստաբանի հետ խորհրդակցել ենք այդ հացով դիմենք Հատուկ քննչական ծառայություն՝ թե ինչու են պոկել, ինչն էր խանգարում նրանց։ Իմ գույքն է, ես գումար եմ ծախսել, ունի նյութական արժեք, այդ արժեքը հիմա պակասում է։ Եկել են իմ տնից իմ գույքը գողացել են, գողերն էլ ոստիկաններ են։ Դա է ամբողջ հարցը։ Բնականաբար, գողության փաստով պետք է քրեական գործ հարուցվի»,- ասաց Նարեկ Մալյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք