Հայտնի է դարձել աշխարհի լավագույն ակվապարկը
TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը ներկայացրել է ակվապարկերի վարկանիշը, որը կազմվել է օգտատերերի արձագանքների հիման վրա, հայտնում է «Մոյա պլանետան»։ Առաջին տեղը զբաղեցրել է Siam Park-ը Իսպանիայում։ Այդ հաստատությունը արդեն չորրորդ տարին հաջորդաբար վարկանիշի առաջատար է դառնում։ Ըստ արձագանքների՝ զբոսաշրջիկներին ամենից շատ դուր է գալիս «Ուժի աշտարակը»,որը «թույլ նյարդեր ունեցողների համար չէ»։ Դուք գլորվում եք 28 մ բարձրությունից ու ընկնում լողավազանի մեջ, որը գտնվում է շնաձկերով ակվարիումի վրա։
Երկրորդ տեղում Beach Park-ն է բրազիլական Ակիրասում, իսկ երրորդում Waterborm Bali-ն՝ Ինդոնեզիայում։
Առաջին տասնյակում են նաեւ Aquaventure Waterpark-ը (Դուբայ), Thermas dos Laranjais-ը (Բրազիլիա), Typhoon Lagoon-ը (Ֆլորիդա), Hot Park (Բրազիլիա), Wild Wadi Water Park-ը (Դուբայ), Aquatica, SeaWorld's Waterpark-ը (Ֆլորիդա) եւ Yas Waterworld Abu Dhabi-ն (Աբու Դաբի, ԱՄէ)։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ