Էժանագին ավիատոմսեր ձեռք բերելու 7 միջոց
Daily Star բրիտանական թերթը թվարկել է էժանագին ավիատոմսեր ձեռք բերելու յոթ միջոց։
Լրագրողները , մասնավորապես, խորհուրդ են տալիս օգտագործել ավիատոմսերի որոնման ծառայություններ՝ SkyScanner-ի կամ Opodo-ի նման, որոնք կօգնեն առավել շահավետ առաջարկներ գտնել։ Սակայն ավելի լավ է բրաուզերը ինկոնգնիտո ռեժիմի անցկացնել, երբ օգտատերերի այցելությունների մասին տեղեկությունները կայքերում չեն պահպանվում։
Բանն այն է, որ զբոսաշրջային պորտալները կարող են օգտագործել cookies ֆայլերը։ Նրանք որոշում են, թե տվյալ մարդը որքան հաճախ է այցելում տվյալ կայք։ Եթե նա շատ է այցելում՝ այնպիսի կարգավորում են անում, որ զբոսաշրջիկին ցույց տրվեն միայն թանկարժեք տոմսերի մասին տեղեկությունները։
Երրորդ մեթոդը տուրփաթեթի կազմում չվերթ ամրագրելն է, քանի որ այդ դեպքում ճանապարհորդությունն ավելի էժան է ստացվում։ Նաեւ կարելի է փորձել տոմսերը պատվիրել թռիչքից մի քանի ժամ առաջ։ Չվերթից մի քանի ժամ առաջ ավիաընկերությունները կարող են էժանացնել տոմսերը՝ թափուր տեղերը լրացնելու համար։
Հանուն էժանագին տոմսերի արժե զերծ մնալ ամռանը ճամփորդելուց ու պլանավորել ճամփորդություն օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին։ Բացի դրանից աշխատանային շաբաթվա կեսերին չվերթների տոմսերը սովորաբար ավելի էժան են, քան հանգստյան օրերին։
Բացի դրանից, հանգստի վայրի ընտրությանն էլ է պետք կշռադատված մոտենալ։ Պահանջված ուղղություններով ճամփորդությունները սովորաբար ավելի թանկ են, իսկ ահա ոչ այնքան հայտնի ուղղություններն ընտրելով կարող եք բավականին գումար տնտեսել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին