Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանը Մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին Ռոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. Spotify ՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել Դոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառով Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ Երբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Եվրոպան պետք է պատրաստվի Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությանըՄրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչըԻրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանինՌոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. SpotifyՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրելԴոնալդ Թրամփի համբերությունը հատնում է Իրանի հետ բանակցությունների ձգձգման պատճառովՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. ԿալուգինԿուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀԵրբեմն նույնիսկ հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել էԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել45 տրոլեբուսից 43-ը արդեն իսկ Երևանում էԲյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք«Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել այրվածքներով 5-ամյա երեխաՀՀ պետական միջոցներով հիմնանորոգվում է Վեդի-Լանջառ հանրապետական նշանակության ավտոճանապարհըՔննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերԱպահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվՌուսաստանը բացատրել է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի վերաբերյալ իրեն անհանգստացնող բոլոր պահերըԱլափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիԹալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանըՍտրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովըՎենետիկի արվեստի բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարըՀինգ երկիր բոյկոտում է «Եվրատեսիլ 2026»-ըՀանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀԴատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ ՊապոյանԱրհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ՄեղրիումԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշերՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթԳլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում
Ոճ և դեմքեր

Ինչպե՞ս քնել ամառվա շոգին. 9 օգտակար խորհուրդ

1. Ննջասենյակը մթնեցրեք

Ամռանը ցերեկվա տեւողությունը երկարում է, մթնել է սկսում միայն ուշ երեկոյան։ Մեր օրգանիզմի համար չափազանց կարեւոր է, որ քնելիս շուրջը մութ լինի, քանի որ ցանկացած վառ լույս արգելակում է մելատոնինի, այսպես կոչված՝ քնի հորմոնի արտադրումը, առանց որի օրգանիզմը չի հասկանում, որ քնելու ժամանակն է։ Դրանից բացի, վառ լուսավորությունը մեծացնում է ուղեղի ակտիվությունը, վերացնում քնկոտությունը եւ էներգիա ու առույգություն հաղորդում։

Ամռանը հեշտ քնելու համար անհրաժեշտ է ննջասենյակը մթնեցնել, իսկ քնել պատրաստվելուց կես ժամ առաջ ցանկալի է չնայել վառ լույսին (նաեւ սմարթֆոնների, պլանշետների եւ համակարգիչների էկրանների լույսին)։

2. Քնելուց առաջ խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից

Մասնագետներից շատերը պնդում են, որ ցերեկը եւ երեկոյան սպորտով զբաղվելն ավելի լավ է եւ անվտանգ, քան առավոտյան։ Հիմա ցերեկվա ժամերին չափից ավելի շոգ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար, սակայն խորհուրդ չի տրվում նաեւ ուշ երեկոյին թողնել, քանի որ օրգանիզմը կառույգանա, եւ քնելն ավելի կբարդանա։

3. Աշխատեք քնելուց առաջ չուտել

Կուշտ ընթրիքից հետո ստամոքսի ինտենսիվ աշխատանքը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը։ Ե՛վ ստամոքսի աշխատանքը, ե՛ւ մարմնի բարձր ջերմաստիճանը ձեզ կխանգարեն շոգին քնել։ Այդ պատճառով աշխատեք ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, ըստ որում՝ ցանկալի է, որ ընթրիքը թեթեւ լինի՝ չընդգրկելով այնպիսի մթերքներ, որոնք երկար են մարսվում՝ միս, կոշտ բանջարեղեն, յուղոտ եւ տապակած սնունդ։

4. Հրաժարվեք ալկոհոլից

Չնայած տարածված կարծիքին, ալկոհոլը նյարդային համակարգը չի հանգստացնում, հակառակը՝ գրգռում է, ուստի եթե երեկոյան խմեք, դա կխանգարի քնել, գիշերն էլ ընդհանրապես շատ անհանգիստ կանցնի։

5. Քնելուց առաջ կոֆեին մի՛ օգտագործեք

Քնելուց առաջ խորհուրդ է տրվում նաեւ սահմանափակել կոֆեինի օգտագործումը։ Մի՛ մոռացեք, որ կոֆեին է պարունակվում ոչ միայն սուրճի եւ թեյի մեջ. այն փոքր պարունակություն չունի նաեւ շոկոլադում, սպորտային կոկտեյլներում եւ քաղցր գազավորված ըմպելիքների շատ տեսակներում։

6. Քնից առաջ ցնցուղ ընդունեք

Քնելուց առաջ սառը ցնցուղ ընդունելը լավ գաղափար է։ Այն կօգնի շոգ օրից հետո թուլանալ եւ հեշտ քնել։

7. Սենյակը նախապատրաստեք

Եթե տանը օդորակիչ կա, դրա օգնությամբ քնելուց առաջ սենյակը հովացրեք, սակայն ցանկալի չէ այն գիշերը միացված թողնել։ Անկողինը բացեք դեռեւս մինչեւ օդորակիչը միացնելը, որ այն սառնությունը պահպանի։

Մահճակալի մոտ գտնվող պահարանի վրա կարելի է բամբակի կտոր դնել՝ մենթոլի լուծույթով թրջած, ինչպես նաեւ սառույցի խորանարդիկներով ափսե։ Սա կօգնի օդը խոնավեցնել եւ շնչառությունը թեթեւացնել։

8. Ընտրեք համապատասխան սպիտակեղեն

Հաստ ներքնակները, ծածկոցները եւ վերմակները ջերմությունը պահպանում են, ամռանն ավելի լավ է դրանցից հրաժարվել՝ փոխարինելով բամբակե կամ մետաքսե սավաններով եւ բամբակե թեթեւ ծածկոցով։

Ծղոտից կամ բամբուկից ներքնակը ամռան համար նույնպես լավ ընտրություն է համարվում, քանի որ մարմնի ջերմությունը չի պահպանում եւ ձեզ չի տաքացնի։

9. Քնեք բամբակյա հագուստով

Ոմանց կարող է թվալ, որ մերկ քնելը լավ գաղափար է, բայց իրականում մերկ քնելու դեպքում ավելի կշոգեք։ Ավելի ճիշտ կլինի բամբակյա գիշերազգեստ հագնել, սակայն ոչ մի սինթետիկ գործվածք, քանի որ դրանք չեն «շնչում», եւ դրանց մեջ էլ ավելի շոգ կլինի։

NEWS.am Medicine