Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն
Էկոնոմիկայի նախարարությունը գործարարներին ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող են դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ ( https://www.armcci.am/ ):
«Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝
Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝
Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝
— համապատասխանության սերտիֆիկատ,
— որակի հայտարարագիր։
Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝
https://armnab.am/CertificationBodyList։
Այլ ապրանքների դեպքում՝
— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։
— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։
ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝
— մաքսային հայտարարագիր։
Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝
Հետադարձ կապի ձևաթուղթ՝
https://docs.google.com/.../1FAIpQLSenqylVppuJhJ.../viewform։
Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Wildberries հարթակը հայտնել էր Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների աստիճանական վերականգնման մասին՝ մաքսային նոր պահանջների և փաստաթղթային գործընթացների կարգավորումից հետո։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները։ Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ Հայաստանից վաճառքների սահմանափակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման նոր պահանջներով, և գործընթացը գտնվում է կարգավորման փուլում՝ գործընկերների հետ շարունակական քննարկումների պայմաններում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...