Ստրասբուրգում կայացել է կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությանը նվիրված միջազգային համաժողովը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը մասնակցել է Ստրասբուրգում անցկացված՝ «Կալանքի տակ գտնվող անձանց հոգեկան առողջությունը» թեմայով Կանխարգելման ազգային մեխանիզմների ամենամյա համաժողովին։ Այն կազմակերպվել է ԵՄ/Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Եվրոպայի խորհրդին բանտերի մոնիթորինգի մարմինների ԵՄ ցանցի համար» (Եվրոպական NPM ֆորում) նախագծի շրջանակում։
Համաժողովի ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ երեխաների, կանանց, օտարերկրացիների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հոգեկան առողջության պաշտպանության հիմնահարցերը։
Անդրադարձ է կատարվել ոստիկանության բաժիններում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ներգաղթի կենտրոններում և անչափահասների համար նախատեսված հաստատություններում հոգեկան առողջության պահպանման միջազգային չափանիշներին, առկա ռիսկերին և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներին։
Քննարկումների շրջանակում ներկայացվել են Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) դիտարկումները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության խթանման և հոգեկան խանգարումների կառավարման վերաբերյալ հանձնարարականները։
Մասնակիցներն ընդգծել են ազատությունից զրկման վայրերում պատշաճ հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների հասանելիության ապահովման, ինքնավնասման և ինքնասպանության կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրման, ինչպես նաև խոցելի վիճակում գտնվող խմբերի նկատմամբ մարդու իրավունքահեն և արժանապատվությունը հարգող մոտեցումների կիրառման կարևորությունը։
Առանձին աշխատարանների ընթացքում ներկայացվել են հոգեկան առողջության պահպանման ոլորտում լավագույն փորձը, վերականգնողական և վերաինտեգրման մոդելները, փոքր ծավալի պահման հաստատությունների արդյունավետությանն առնչվող մոտեցումները, ինչպես նաև ազգային կանխարգելման մեխանիզմների կողմից արձանագրվող համակարգային խնդիրների բացահայտման և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակման գործիքակազմը։
Երկօրյա քննարկումների ավարտին մասնակիցները վերահաստատել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում