Ռոզա Լինի Snap հիթը երկրորդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ. Spotify
Spotify սթրիմինգային հարթակի նոր հետազոտությունը վերհանել է «Եվրատեսիլի» պատմության ամենալսված հիթերն ու հաղթանակի բանաձևը՝ 70-րդ հոբելյանական մրցույթի մեկնարկի ֆոնին։ Ըստ զեկույցի՝ մրցույթի բացարձակ առաջատարը նիդերլանդացի Դունկան Լորենսի Arcade երգն է, որն ունի ավելի քան 1,5 միլիարդ լսում։ Պատվավոր երկրորդ հորիզոնականում հայազգի երգչուհի Ռոզա Լինի Snap հիթն է, որը նույնպես հատել է 1 միլիարդի սահմանագիծը՝ չնայած 2022 թվականի մրցույթում զբաղեցրած 20-րդ տեղին։
Spotify-ի տվյալները փաստում են, որ մրցույթը հզոր ցատկահարթակ է համաշխարհային աստղերի համար։ Բոլոր ժամանակների ամենալսված արտիստը լեգենդար ABBA խումբն է (12,5 միլիարդ սթրիմ), որին հաջորդում են Måneskin-ը (9 միլիարդ) և Սելին Դիոնը (7 միլիարդ)։ Հետաքրքրական է, որ հաճախ հանդիսատեսի սիրելին դառնում և սոցցանցերում վիրուսային տարածում են գտնում այն երգերը, որոնք չեն հաղթել բուն մրցույթում. օրինակ՝ պորտուգալական Deslocado-ն դարձել է 2025 թվականի ամենալսված թրեքը՝ եզրափակչում զբաղեցնելով ընդամենը 21-րդ հորիզոնականը։
Վերլուծելով հաղթող երգերի տեխնիկական տվյալները՝ մասնագետները նկատել են որոշակի օրինաչափություններ. հաջողության հասնելու համար երգը պետք է լինի էմոցիոնալ, բայց միաժամանակ էներգիկ՝ ունենալով րոպեում մոտ 127 հարված (BPM) արագություն։ Իդեալական է համարվում Ֆա մաժոր տոնայնությունը և 4/4 չափը։ Այս չափանիշներին ամենամոտը 1987 թվականի հաղթող, իռլանդացի Ջոնի Լոգանի Hold Me Now ստեղծագործությունն է, որը համարվում է «Եվրատեսիլի» բոլոր ժամանակների առավելագույնս մոտ իդեալական հայտը։


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար