Հարավային Կովկասի բոլոր երկրները վնասներ են կրելու, սակայն Հայաստանն ամենաշատ վնասները կկրի․ Նադյա Դուգլաս
«Առողջապահական և տնտեսական մարտահրավերների թեստը Հարավային Կովկասի երկրները տարբեր կերպ անցան»,- CaucasusWatch-ին տված հարցազրույցում այս մասին է ասել Բեռլինի Արևելյան Եվրոպայի և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող, դոկտոր Նադյա Դուգլասը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի հարուցած խնդիրներին Հարավային Կովկասի երեք երկրներում։
Նա արձանագրել է, որ մինչ ԱՀԿ-ն և այլ արևմտյան կազմակերպություններ գովեցին Վրաստանին կորոնավիրուսային համավարակի ուղղությամբ ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների համար, Հայաստանում և Ադրբեջանում ամենավատ սցենարները կասեցվեցին լոքդաունի և ոստիկանության ու այլ իրավապահ մարմինների մեծ ջանքերի շնորհիվ։ Դոկտոր Դուգլասը նաև նկատել է, որ երեք երկրների շարքում Հայաստանում բնակչության թվով ամենամեծ թիվն են կազմում վարակվածները և մահերը։
«Հայաստանի առողջապահական համակարգը այժմ հստակորեն սահմանագծի վրա է, և նրա վատ վիճակը ու բարեփոխումների հետին պլան մղվելը ակնհայտ դարձան ճգնաժամի ընթացքում: Այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ վարակվեց և վերջին շաբաթների ընթացքում մասսայական քննադատության ենթարկվեց ընդդիմության կողմից համաճարակի դեմ պայքարի ձախողման մեջ, ապացուցեց, որ վատ է ճգնաժամի կառավարման իմիջի համար: Բարդ հավասարակշռություն է առաջացել կառավարության աշխատանքի քննադատության և մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մեկ այլ կողմից՝ քաղաքական նպատակների համար ճգնաժամի թեման շահարկելու ու ընտրովի արդարադատություն իրականացնելու միջև: Ինչ վերաբերում է երկարաժամկետ տնտեսական հետևանքներին, չափազանց վաղ է կոնկրետ հայտարարություններ անելը։ Բոլոր երեք երկրներն էլ վնասներ են կրելու, սակայն ավելի հավանական է, որ Հայաստանը երկարաժամկետ հետևանքների տեսանկյունից ամենաշատ վնասները կկրի։ Այն չունի Ադրբեջանի ռեսուրսներն ու ֆինանսական «բարձիկը», և այն դեռ զարգացած չէ բարեփոխումների գործընթացում, որքան Վրաստանը: Հետևաբար, այն չի կարողանա իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ տնտեսությունը խթանելու և ներդրումներ ապահովելու համար, որոնք տարվա սկզբին լավատեսորեն են սկսվել: Կզգացվի նաև արտասահմանից տրանսֆերտների անկում, որոնք կազմում են ՀՆԱ-ի 10-11%-ը Վրաստանում և Հայաստանում»,- նշել է դոկտոր Նադյա Դուգլասը։
Նա նաև ասել է, որ Վրաստանում և Հայաստանում սոցիալապես անապահով խավերին և ընկերություններին (հատկապես՝ ՓՄՁ-ներին) հատկացված պետական աջակցությունն արժանի է դրական հիշատակման: Նրա խոսքով, այս երկու երկրներում քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը սերտորեն համագործակցել են ճգնաժամի ժամանակ և մինչ օրս էլ անում են: «Ակնկալվում է, որ կհաջողվի այդ բաց վերաբերմունքը պահպանել նաև ճգնաժամից դուրս»,- նկատել է Դուգլասը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա