Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին Ստուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը Մենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևել Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքը Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից Ոստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ) Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)

Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումները
Կարծիք

Մինչ այս պահը Հայաստանից խիստ քննադատություններ չենք լսել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հասցեին, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է. Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարանի կարգավիճակ չունի, այն Բարձրագույն դատական մարմնի որոշմամբ՝ վերածվելու է մզկիթի։ Այս որոշումից ընդամենը ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի տնօրինումը հանձնվում է Կրոնական գործերի նախագահությանը, և այն կվերաբացվի՝ որպես մզկիթի:

Նախատեսված է, որ տաճարում առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 15-ին, որի ժամանակ թուրք ժողովրդին խոսքով պետք է դիմի նաև Էրդողանը։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի գործողություններին՝ նշեց, որ այս ամենը պետք է դիտարկել երկու տարբեր հարթություններում։

Առաջինը՝ Էրդողանի անձնական, քաղաքական ամբիցիաների և իմիջի տեսանկյունից, երբ վերջինս իր քաղաքական կենսագրության մեջ դնում է բարձր սանդղակներ և դրանք հաղթահարում է, և Սուրբ Սոֆիայի տաճարը դրանցից մեկն է։
Երկրորդը՝ Թուրքիայում պետականորեն և հասարակության կողմից ընդունված ցեղասպան մտածողության, տվյալ պարագայում մշակութային եղեռնի տրամաբանության շարունակությունն է։

«Այս բոլոր փոփոխությունները տեղավորվում են ծայրահեղացման, իսլամականացման, այլամերժության մեջ։ Այսինքն՝ Էրդողանի քաղաքական կերպարը տեղավորվում է այլամերժության և տարատեսական համամարդկային արժեքները ոտնահարելու հիմքի վրա։ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը համարվում է Ուղղափառ քրիստոնեության կարևոր գոհարներից մեկը, փաստորեն, պետականորեն, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև տեղի է ունենում մշակութային եղեռնի հերթական դրվագ, որն իրականացնում է պետությունը, և որին աջակցում է Թուրքիայի հասարակության գերակշիռ մեծամասնությունը։ Ոչ միայն աջակցում է, այլև ամբողջովին սատարում է և ոգևորվում է Էրդողանի քայլերից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա, այս ամենը խոսում է նաև Թուրքիայում ծայրահեղ իսլամականացման միտումների մասին։

Ինչ վերաբերում է այս համատեքստում հայկական կողմի անելիքներին, Ռուբեն Մելքոնյանը շեշտադրեց երկու առանձնահատկություն։

Նախ՝ Հայաստանը, որպես ցեղասպանությունները դատապարտող առաջամարտիկ պետություն, բնականաբար, դատապարտում է նաև մշակութային ցեղասպանության դրսևորումները, և այս ամենը լինելով մշակութային եղեռնի դասական օրինակ՝ կարող է քննադատվել։ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում՝ լինի ՅՈՒՆԵՍԿՕ թե այլ կառույց, կարող է բարձրացնել այս աղաղակող փաստը։

«Հայաստանն այստեղ ոչ թե նոր պետք է քննադատի և անցնի առաջ, այլ պետք է լինի ինչ-որ տեղ առաջամարտիկ՝ այս երևույթը միջազգային հարթակներում ներկայացնելու, քննադատելու, պատժամիջոցներ առաջարկելու, և այլն։ Կարծում եմ՝ նույնիսկ Հունաստանի ուղղափառ այլ երկրների հետ զուգահեռ։

Սակայն մինչ այս պահը մենք Հայաստանի կողմից շատ խիստ քննադատություններ չենք լսել ո՛չ Թուրքիայի հասցեին, ո՛չ Ադրբեջանի, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է։ Սրանից զատ, այս ամենը մեր հանրության և քաղաքական ղեկավարության համար օրինակ պետք է լինի, որ հարևան երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, պետականորեն և հասարակության գերակշիռ մասի կողմից քարոզվում է հայատյացություն, հակաքրիստոնեություն և այլն։

Այս պարագայում խոսել պացիֆիստական տոնայնությամբ՝ ԱԺ-ում խոսել լավ թուրքերից, Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունից, երկխոսությունից, նրանց ներելուց և նմանատիպ այլ երևույթներից՝ ուղղակի անթույլատրելի է։

Այդ պետությունն ուղղակի իր հասարակությամբ և քաղաքական վերնախավով, ուղղակի բացահայտ ասում է, որ ինքն անընդունելի է համարում հայկական քրիստոնեական ներկայությունն այս տարածաշրջանում, հայերն ու քրիստոնեությունը նրա համար շարունակում են մնալ թիրախ։

Սրանից հետո խոսել խաղաղասիրությունից, խոսել մեղմ տոնայնությամբ, առնվազն սխալ է։ Իսկ եթե այդ ամենը պատահական չէ, այլ ուղղորդված է որոշակի շրջանակների ու ուժային կենտրոնների կողմից, ապա այստեղ մենք կարող ենք դավադրապաշտության տեսությանը հետևելով՝ ավելի վտանգավոր եզրահանգումներ անել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Արևելագետը նաև ընդգծեց, որ Թուրքիայի տարբեր տարիներին կատարած քայլերն այս կամ այն կերպ իրականանալի են դարձել միջազգային հանրության, եվրոպական գերտերությունների լուռ համաձայնությամբ կամ հերթապահ հայտարարությունների ֆոնի ներքո։

«Ճիշտ է, որոշ հայտարարություններ եղել են, բնական է, որ Հունաստանն է ամենակոպիտ հայտարարություն անողը, որովհետև համարվում է այդ ամենի ժառանգը։ Բայց կարծում եմ՝ տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանը ևս կարող է որոշակի քայլեր կամ հայտարարություններ անել, առնվազն երկու առումով։ Մենք տեսել ենք Ռուսիո պատրիարքի հայտարարությունը, բայց առնվազն երկու առումով Ռուսաստանը կարող է ավելի կոշտ քայլեր անել, մեկը՝ որպես ուղղափառ գերտերություն, մյուսը՝ սիմվոլիկ առումով՝ որպես Բուզանդիայի ժառանգ։ Ցավոք, ռուս-թուրքական հարաբերություններում, անգամ թեժացման ժամանակ, գերիշխում են այլ մոտեցումներ, այլ բաղադրիչներ։ Բայց մշակութային եղեռնի բաղադրիչը տեղ չի զբաղեցնում։ Ենթադրում եմ, որ միջազգային հանրությունը բավարարվելու է այսպես հերթապահ հայտարարություններով։ Կարծում եմ՝ հայկական կողմը իրավիճակում որոշակի ակտիվություն կարող է մտցնել՝ հանդես գալով՝ որպես մի պետություն և ազգ, որը, ավելի լավ, քան մնացածը, գիտի և ծանոթ է թուրքական ցեղասպան քաղաքականությանը և դրա բաղկացուցիչ մաս կազմող մշակութային եղեռնին»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և եղել է Սուրբ Իմաստության երրորդ եկեղեցին: Այն համարվում է աշխարհի ամենամեծ կառույցներից։ Նախկինում համարվել է հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, այնուհետև վերածվել է թանգարանի։