Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները չեն կարողանում շրջակա միջավայրի նախարարի համար թեկնածու գտնել եւ այս ընթացքում զբաղված են անձի փնտրտուքով:
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 5-ին նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Էրիկ Գրիգորյանը, որից հետո Վահե Ջիլավյանը ժամանակավոր կատարում է նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Եվ չնայած դեռ Վահե Ջիլավյանը երկու ամիս է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, եւ, օրենքի համաձայն, դեռ չորս ամիս իշխանությունները կարող են նոր նշանակում չանել (ժամակավոր պաշտոնակատարը չի կարող աշխատել վեց ամսից ավելի), սակայն, մեր տեղեկություններով, նոր նշանակում չի կատարվում առաջին հերթին թեկնածու չունենալու պատճառով:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջերս քննարկումներ են եղել այս նախարարության շուրջ, եւ նշվել է, որ չնայած Էրիկ Գրիգորյանից շատ վաղուց են դժգոհ եղել, սակայն երկար ժամանակ լռել են հենց այս իրավիճակի պատճառով, քանի որ գիտեին՝ թեկնածու չեն գտնելու: Եվ այժմ փաստ է, որ նախարարությունը չունի ղեկավար, իսկ իշխանություներն էլ ձգտում են օգտվել օրենքով իրենց ընձեռված վեց ամսյա ժամկետից, որպեսզի կարողանան մինչ այդ հարմար թեկնածու գտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք