Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան

Օր առաջ առողջապահության նախարարը պետք է փոխվի. նախարարները պետք է փոխվեն այնքան, մինչև չգա մեկը ու չկարողանա վարակի դեմ նորմալ պայքարել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։

Հուլիսի 9-ին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարության ընդունած որոշումը, որով նախատեսվում է, որ բոլոր բժշկական կենտրոնները՝ անկախ սեփականության ձևից, պետք է ենթարկվեն առողջապահության նախարարությանը, պրոֆեսորը համարում է սխալ, որը միտված է մասնավոր ԲԿ-ներում բժշկության վերացմանը։

«Բոլոր բուժհաստատությունները՝ անկախ նրանից, մասնավո՞ր են, թե՞ պետական, պարտավոր են կատարել նախարարության հրամանները և կարգադրությունները։ Այս հարցում որևէ անհրաժեշտություն չկա այդ կենտրոնները ենթարկել նախարարին։ Դա այդ կենտոններում արվում է, և արվում է՝ առանց ռազմական դրության։ Ես տեղյակ եմ, որ կա ընդամենը երկու դեպք, երբ բուժհաստատությունը հակաճառել է նախարարին, որովհետև նախարարը պահանջել է բժշկական տեսակետից սարսափելի սխալ, և ես նույնիսկ կասեի՝ հանցագործ պահանջ, որ բոլոր հիվանդանոցներն ունենան Covid-19 բաժանմունքներ, բայց չէ՞ որ չի կարելի նման բան անել, եթե մի հիվանդանոց մտավ նման բաժանմունք, այդ հիվանդանոցը վտանգի տակ է հայտնվում, որ կարող է լրիվ համաճարակ տալ։ Դա ամեն տեղ ապացուցված է՝ եթե պանդեմիա կա, պետք է հիվանդանոցն առանձին լինի»,- ասել է Պետրոս Անանիկյանը։

Անդրադառնալով նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմանը, թե նման կարգավորում կա ռազմական դրության մասին օրենքում, Պետրոս Անանիկյանն ասել է.

«Եթե մեզ մոտ ռազմական դրություն է, ապա աշխարհի ոչ մի երկիր իրեն թույլ չի տվել այն հրամանատարին, որը 4 ամիս պարտություն է կրել, շարունակել այդ պարտությունները կրել։ Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, առնվազն պետք է տրիբունալ սպասվի, և նրան պետք է դատել. նա պետք է գնա շտրաֆբատ (տուգանային գումարտակ) և ոչ թե նոր բաներ պահանջի։ Եթե նա չի կարողացել հաղթահարել այս վարակը, և պետական հիվանդանոցների կառավարումն իրեն չի արդարացրել, ապա նրա հետ պետք է այդպես վարվել. ի դեպ՝ իսկ գուցե պետական հիվանդանոցները այս վիճակում են նրա համար, որ այդ հիվանդանոցների տնօրենները իր ընկերներն են, իսկ հետաքրքիր է՝ երբ կոռուպցիայից են խոսում, արդյոք ընկերոջը տնօրեն նշանակելը կոռուպցիա չէ՞։ Հիմա նա ուզում է նաև բժշկությունը մասնավոր սեկտորում վերացնել։ Այս որոշումը շատ սխալ է՝ հատկապես այն առումով, որ մենք Առողջապահության նախաարության կողմից ունենք շատ վատ կառավարում։ Ավելի լավ է, որ Առողջապահության նախարարը զբաղվի պոլիկլինիկաներով, երբ քաղաքացիները դիմում են, մերժում են թեստավորումները, մարդիկ դիմում են՝ ասում են՝ ջերմություն ունեն, հոտի, համի կորուստ, տալիս են վիտամին Ց և ուղարկում տուն։ Կամ հիվանդին ասում են՝ դու թեթև հիվանդ ես, գնա տուն, իսկ դա հանցագործություն է, որովհետև մարդիկ վարակվում են իրենց շրջապատում, ոչ թե փողոցից»,- նշել է պրոֆեսորը։

Պետրոս Անանիկյանն անդրադարձել է նաև երեկ կառավարության նիստի ժամանակ Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե կա կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատվաստանյութ.

«Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դիմակ են կրում մարդիկ, որովհետև չի բացառվում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակվեն, որովհետև հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խոսում է պատվաստանյութի մասին. սա ահավոր անգրագիտություն է, բոլոր մասնագետները սա հասկանում են։ Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա դրա ստեղծման համար առնվազն տարի է պետք, բացի այդ, նորմալ պատվաստանյութերը պետք է մի քանի տարի էլ փորձարկվեն։ Երբ վարչապետն էլ է խոսում պատվաստանյութի մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի Առողջապահության նախարար։ Կամ ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»։

Պրոֆեսոր Անանիկյանը խոսել է նաև կորոնավիրուսով վարակակիրների թվի մասին՝ նշելով, որ այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հիմք է տալիս պնդելու, որ մինչև տարեվերջ կունենանք վարակի նման ցուցանիշներ և չենք հասնի այդքան սպասված պիկին.

«Չեք հասնի, որովհետև կտրուկ միջոցառումներ չեն արվում։ Այստեղ ուզում եմ խոսել նաև մասնագետների բացակայության մասին ու կրկնել, որ փողոցում դիմակ կրելը վնասակար է։ Պարետատունը որոշում ընդունեց, որ ասթմայով հիվանդները կամ թոքային անբավարարություն ունեցողները կարող են դիմակ չկրել, հիմա, եթե հարցին մոտենանք որպես բժիշկ, ապա պետք է ասել, որ այդ մարդիկ ամենախոցելին են կորոնավիրուսի համար, և պարետը հակառակը պետք է ասեր՝ պետք է պահանջեր, որ այդ մարդիկ տանից դուրս չգան, իսկ նրանց հետ ապրողները դիմակ կրեն, որ նրանց չվարակեն»,- ասել է պրոֆեսորը՝ շեշտելով, որ ունի լուրջ կասկածներ՝ ի վերջո, արդյո՞ք պարետն ունի համաճարակաբան խորհրդական, ինչը պարտավոր է ունենել համաճարակի դեպքում, մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս կարող է մասնագետը նման խորհուրդներ տալ պարետին։