Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ. Քոչարյան
Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ։ Այս մասին, նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը։
«Ցավոք, մեր ազգային ինքնության մեջ որպես բաղադրիչ պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում։ Շատերի մոտ ընդհանրապես որեւէ տեղ չի զբաղեցնում։ Մի ստվար զանգված կարծում է, որ հայերեն խոսում է, իր երեխան հայերեն խոսում է, եկեղեցի է գնում, եթե դրսում է ապրում ամառը մեկ ամսով գալ, ծիրան ուտել, Գառնի, Գեղարդ, դա է հայրենասիրությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր ազգային ինքնության մեջ մեր պետականությունը այնպիսի մի բաղադրիչ լինի, որը գերակշիռ տեղ պետք է ունենա այդ ամենի մեջ։ Ցավոք,մենք դա չունենք հասկանալի պատճառներով, պետականություն չենք ունեցել եւ փորձել ենք մեր ազգային ինքնությունը պահել այլ գործիքակազմով։
Նույնիսկ եթե փորձեք անդրադառնալ մեր մշակույթին, գրականությանը, չկա որեւէ տեղ մեր պետականությունը որպես կենտրոնական թեմա։ Այն արտացոլված չի մեր գրականության, պոեզիայի մեջ, ընդհանրապես մեր մշակույթի մեջ։ Սա նշանակում է, որ անցյալից մենք դա չենք բերել, հիմա մենք դա պետք է ձեւավորենք։ Այդ ձեւավորման գործում պետությունը մեծ չափազանց մեծ անելիք ունի։ Առանց պետական ինստիտուտների ակտիվ աջակցության մենք որեւէ բանի չենք հասնի։ Մենք ունենալու ենք շատ լուրջ ազգային մտածելակերպ, բայց դա չի տրանսորմացվելու պետական մտածելակերպի։ Մենք ամեն օր այս խորագույն պրոբլեմի հետ առնչվում ենք։ Իմ տպավարությունն է, որ բավականաչափ լրջությամբ սա չի գիտակցվում հանրության եւ հատկապես պետական մարմինների կողմից»,-ընդգծեց նա։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին