Ո՞ր ճնշումն է համարվում նորմալ, բարձր եւ ցածր
Զարկերակային ճնշումը ցույց է տալիս, թե արյան հոսքն ինչ ուժգնությամբ է ճնշում գործադրում անոթների պատերի վրա։ Զարկերակային ճնշումը 2 չափորոշիչ ունի՝ «վերին» եւ «ստորին»։ «Վերինը» սիստոլիկ ճնշումն է, որը անոթներում ճնշումը ցույց է տալիս այն պահին, երբ սիրտը կծկվում է եւ արյունն անոթներ մղում։ «Ստորինը» դիաստոլիկ զարկերակային ճնշումն է, որը անոթներում ճնշումը ցույց է տալիս սրտամկանի թուլացման պահին։
Ո՞ր ճնշումն է համարվում նորմալ, իսկ ո՞րը՝ բարձր եւ ցածր։ NEWS.am Medicine-ն այս հարցերի շուրջ զրուցեց սրտաբան Գայանե Աղաբաբյանի հետ։
Մեծահասակ մարդու համար զարկերակային ճնշման նորմա է համարվում սնդիկի սյան 120/80 մմ-ը։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր առողջ մարդկանց ճնշումը պետք է հենց այսպիսին լինի։ Իրականում նորման կախված է մի շարք գործոններից՝ մարդու տարիքից, նրա անհատական առանձնահատկություններից, կենսակերպից, սնունդից եւ առկա քրոնիկական հիվանդություններից։ Այս գործոններից կախված՝ ճնշումը կարող է նորմալ համարվել 100/70-ի եւ մինչեւ 139/85-ի սահմաններում։
Եթե մարդու ճնշումը 139/85-ից բարրձր է, նրա մոտ ճնշումը բարձր է համարվում, եւ հիպերտոնիա է հնարավոր։
Ինչպես նշեց սրտաբանը, հիպերտոնիայի 3 աստիճան կա․
Առաջին աստիճանի հիպերտոնիա՝ ճնշումը բարձր է սնդիկի սյան 139/85 մմ-ից
Երկրորդ աստիճանի հիպերտոնիա՝ սիստոլիկ ճնշումը բարձր է սնդիկի սյան 159 մմ-ից
Երրորդ աստիճանի հիպերտոնիա՝ սիստելիկ ճնշումը բարձր է սնդիկի սյան 180 մմ-ից
Իսկ ո՞ր ճնշումն է ցածր համարվում։
Մեծահասակ մարդու համար ցածր է համարվում սնդիկի սյան 100/60 մմ-ից ցածր ճնշումը։ Մյուս կողմից՝ այն մարդկանց համար, որոնց կյանքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունները շատ են, օրինակ՝ մարզիկները, նորմալ է սնդիկի սյան 100/60 կամ նույնիսկ 90/50 մմ ճնշումը։ Իսկ մեծ մասամբ 90/60-ից ցածր ճնշումը հիպոտոնիա է համարվում։ Ինչպես սրտաբանը նշեց, նման ճնշման դեպքում մարդը կարող է թուլություն, գլխապտույտներ, նույնիսկ ուշագնացություններ ունենալ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...