Իշխանության ցուցումով ոստիկաններն իրականացնում են սադրանքների շղթա․ Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․
«Եթե մարդը պատշաճ կրում է դիմակ, ապա նրան հատուկ մոտենալն եւ անձնագիր պահանջելը նշանակում է, որ գործ ունենք ոչ թե կորոնովիրուսի դեմ պայքարի հետ, այլ լրիվ այլ երեւույթի հետ։ Ընդ որում մի երեւույթի, որը կրում է ոչ թե հատուկենտ, այլ զանգվածային բնույթ՝ Հայաստանի ողջ տարածքում։
Ակնհայտ է, որ իշխանությունների ցուցումով ոստիկանները առանց այդ էլ կարանտինային պայմաններից հոգեբանորեն լարված մարդկանց դեմ իրականացնում են սադրանքների մի ողջ շղթա, որպեսզի այս կերպ իրենց դարձնեն հնազանդ մատերիալ՝ կոտրելով իրենց մեջ հասարակական դիմադրողականության էլեմենտը։
Դա է հենց պատճառներից մեկը, թե ինչու է Նիկոլը առանց որեւէ հիմնավորման ու անհրաժեշտության հա երկարացնում արտակարգ դրությունը, որպեսզի այն օգտագործի մարդկանց դիմադրողականությունը կոտրելու, տարատեսակ ազդեցության միջոցներով նրանց վարժեցման ենթարկելու ու նրանցից լրիվ հնազանդ զանգված ստանալու համար։ Եթե Նիկոլը մտածում է, որ չենք հասկանում իր կողմից ուղղորդվող այդ քայլերի տրամաբանությունը, ապա չարաչար է սխալվում։ Մեթոդիկան էլ գիտենք, ու գիտենք, թե որ դեսպանատունն է այդ գործողությունների ձեռնարկը տվել այս իշխանությունների ձեռքը...»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների