Բացահայտվել են կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կաշառքի դիմաց, կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումներ ստանալու դեպքեր. առաջադրվել են մեղադրանքներ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած երկու պատանի ծառայությունից ապօրինի ազատվել, տարկետումներ են ստացել` կաշառքի միջոցով առողջական վիճակի վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով։
Մասնավորապես՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած տղաների ծնողները 2016թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց փոխանցել են առանձնապես խոշոր չափերի գումար, ինչի դիմաց վերջիններս համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով իրականացրել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետումներ ստանալու հարցերը:
Ձեռք բերված կեղծ բժշկական տեղեկանքները զինկոմիսարիատներ ներկայացնելու արդյունքում երկու տղաները ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը, եւ նրանց տրվել է տարկետում՝ 3 տարի ժամանակով:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նաեւ այն անձի ինքնությունը, ով տղաների ծնողներին օժանդակել է՝ իրենց օգտին գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառք տալուն: Վերջինիս հունիսի 30-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի շրջանակներում ավելի վաղ որպես մեղադրյալ են ներգրավվել նաեւ երեք այլ անձինք։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին