Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ. Արամ Վարդեւանյան
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ ցուցմունք չկա, հետեւաբար առերեսում տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
«Սահմանադրական դատարանի նախագահի 2018 թվականի ընտրությունների ժամանակ ԱԺ-ի բոլոր խմբակցությունները մասնակցել են ընտրությանը։ Որեւէ մեկը գործընթացն անօրինական չի դիտարկել, ինչպես, օրինակ, ականատես եղանք վերջերս տեղի ունեցած մեկ այլ իրադարձության ժամանակ ԱԺ-ում, խոսքը Սահմանադրության փոփոխությունների մասին է»,- ասաց նա։
Վարդեւանյանը շեշտեց, որ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ նախագահը չունեն եւ չեն կարող ունենալ պարտականություն՝ անգիր իմանալու ԱԺ կանոնակարգը. «Ինչ պահանջներ կան պատգամավորներին ներկայացվող, ով կարող է դառնալ պատգամավոր։ Սահմանադրության համաձայն՝ պետք է լինի 25 տարի լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ հայերենի նվազագույն իմացություն ունեցող անձը, նույնիսկ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, էլ ուր մնաց ԱԺ կանոնակարգի արհեստավարժ իմացությունը։ Այստեղ քրեական գործ առկա չէ, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ»։
Նշենք, որ այսօր դատարանում քննվել է Արա Բաբլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին