Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ) Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել Վերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքի Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ Իտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համար Ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին

Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը
Հայաստան

Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ, որում ասված է․

«Երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում այն մասին, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։

Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարևորության նկատմամբ առկա ուշադրության մասին։

Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը։ Սույնով տեղեկացնում ենք, որ Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջև բարձրացվել էր Դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաև կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը։

Հայտնի է, որ միջանկյալ միջոցի հնարավոր կիրառումը գտնվում է Եվրոպական դատարանի՝ լայն հայեցողություն ենթադրող դատական քաղաքականության տիրույթում, որի շահառուները ոչ միայն դիմումատուներն են, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն այդ կերպ կարող է երաշխավորել իր վճռի կատարումը։

Պատահական չէ, որ սույն թվականի հունվարի 31-ին դատական տարվա բացմանը նվիրված միջոցառմանը Եվրոպական դատարանում քննարկվել է հենց միջանկյալ միջոցների վերաբերյալ դատական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը՝ որպես «Մարդու իրավունքների էկոհամակարգի» ուժեղացման միջոց, ինչը Եվրոպական դատարանին հնարավորություն կտար իրավունքի խախտումը բացահայտելու վաղ փուլերում դիմակայել դատավորների անկախությանը սպառնացող կառուցվածքային փոփոխություններին։

Այդուհանդերձ, Եվրոպական ընտանիքում դատական իշխանության անկախության պաշտպանությունը նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորության պայմաններում, Եվրոպական դատարանը նախընտրել է բավարարվել իր՝ պետության պատասխանատվությունը ճանաչող, անձի խախտված իրավունքի հատուցում և վերականգնում ապահովող դերով՝ ինքնասահմանափելով իր կանխարգելիչ գործառույթի տիրույթը»։