ՀԱԿ ներկայացուցիչներն աառաջարկում են վերադառնալ նախագահական համակարգին. Փաշինյանը դեմ է
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։
Արդեն տեւական ժամանակ է՝ գիտնական-իրավաբանների կողմից կազմված մասնագիտական հանձնաժողովն աշխատանքներ է իրականացնում։ Ի դեպ, նախօրեին հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Սահմանադրության օրվա կապակցությամբ արված իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե Սահմանադրության փոփոխության գործընթացի սկիզբը կտրվի 2021 թվականից, եւ հանրության շրջանում կիրականացվեն քննարկումներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության փոփոխությունների տարբերակներ եւ առաջարկություններ են ներկայացրել տարբեր մերձիշխանական ուժեր, ավելին, ըստ մեր աղբյուրների, ՀԱԿ-ը նույնիսկ փոփոխությունների ամբողջական փաթեթ է ներկայացրել։
Այդ փաթեթում կառավարման համակարգի փոփոխության մասին խոսք եղել է, թե ոչ, ճշտել չհաջողվեց: Ի դեպ, հավելենք, որ ՀԱԿ ներկայացուցիչները քանիցս նշել են նախագահական համակարգին վերադառնալու մասին, հիմա էլ ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում Լեւոն Տեր-Պետրոսյանի տարբեր ելույթներից հատվածներ, որտեղ առաջին նախագահը նշում է, որ «Հայաստանի Հանրապետությունում կառավարման նախագահական համակարգն այլընտրանք չունի»։
Այնինչ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ փաստել է, որ Սահմանադրության փոփոխության դեպքում կառավարման համակարգը չի փոխվի։
Հավելենք, որ այս թեման որոշակի տարակարծություններ է առաջ բերել նաեւ իշխանությանը սատարող սակավաթիվ միավորներից ու անհատներից ոմանց մոտ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին