ՄԻԵԴ-ը ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքի խախտման մասով դիմումները վարույթ է ընդունել
Մարդու իրավունքներ եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումների («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ սահմանադրական վերջին փոփոխությունների և իրենց իրավունքների հնարավոր խախտման հետ:
Նշվում է, որ 4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, ի թիվս այլ հարցերի՝ իրենց դիմումներում միջնորդել էին, որ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառի և հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխությունները մինչև իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումների քննության ավարտը և մինչ այդ ժամկետը պահպանել նրանց պաշտոնները:
Դատարանը որոշում է կայացրել մերժել միայն միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը՝ նշելով, որ այն դուրս է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի (միջանկյալ միջոց) կիրառման շրջանակից, քանի որ այն հիմնական օրենքին լուրջ և անդառնալի վնաս հասցնելու վտանգ չի պարունակում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:
Իրավունքների խախտման մասով դիմումները վարույթ են ընդունվել։
Հայցատուները ներկայացրած բողոքում շեշտել էին, որ իրենց պաշտոնավարմանը խոչընդոտող սահմանադրական փոփոխությունների ընդունումը տեղի է ունեցել ազգային օրենքի խախտմամբ և կամայական բնույթ է կրել:
Հիշեցնենք, որ սահամանդրական փոփոխություններով դադարեցվում է ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է,իսկ Հրայր Թովմասյանը դառնում է ՍԴ դատավոր։Փոփոխությունների փաթեթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի,եթե այն ընդունելուց 21 օր անց նախագահը չստորագրի և չուղարկի ՍԴ և այն ստորագրի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին