Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին
Այդքան էլ հասկանալի չէ այս նախագծերի հրատապությունը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով օրակարգային հարցերը զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին:
«Ձեր խմբագրության մի մասը, գիտենք, որ վարակակիր է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտովոր է ու ոնցոր 14 օր չի ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման, հիմա բոլորով հավաքել ենք այստեղ` քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունը այդքան էլ հասկանալի չէ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը և հարցրեց, թե ինչով է պայմանավորված այս արտահերթ նիստի նախաձեռնությունը, քանի որ նախագծերի 90 տոկոսը կարելի էր սեպտեմբերին քննարկել:
Սիսակ Գաբրիելյանը չհամաձայնեց, որ օրակարգի հարցերը հրատապ չեն, և նշեց, որ ԱԺ-ն արձակուրդ չի գնացել, և խնդիր չի տեսնում արտահերթ նիստ հրավիրելու մեջ:
«Եթե տեղեկություն ունեք, որ որևէ մեկն այստեղ նստած է և պարետի որոշմամբ պետք է ինքնամեկուսացվեր և ինքնամեկուսացված չէ, կխնդրեմ բարձրաձայնել, գուցե դրանից հետո ԱԺ նախագահը այլ քայլեր ձեռնարկի»,-ասաց նա:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առնվազն տեսնում է պատգամավորների, որոնց մասին հայտարարվել էր, որ կորոնավիրուսով վարակված են, և 14 օրը չի լրացել, նաև կոնտակտավորներ են ներկա: «Այսինքն` նրանք, ովքեր շփվել էին այդ մարդու հետ, պետք է 14 օր մեկուսանային, իսկ դա, կարծում եմ, ձեր ամբողջ խմբակցությունն է, որ պետք է ինքնամեկուսանար, որ չի արել»,-ասաց նա և նշեց, որ գուցե միայն հրատապ հարցերը ներառվեին ԱԺ արտահերթ նիստին օրակարգում:
Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ ներկայցված նախագծերից մեկի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է, և նրան պետք է ասվեր, որ հրատապ չէ հարցը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց և նշեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու, մեկուսացված են, ինքնամեկուսացած են: «Այն պատգամավորները, որոնք նախկինում, օրինակ` տիկին Պողոսյանը, եղել են կորոնավիրուսով հիվանդ, կոնկրետ նրա դեպքում 16 օրն է լրացել և բացասական թեստի պատասխանով կազդուրված է, ինչի համար բոլորիս շնորհավորում եմ»,-ասաց նա:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին