Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Հաջողություն, որն անհնարին էր թվում

Գոյություն ունի սխալ պատկերացում, թե ճգնաժամերից հետո լինում է բուռն զարգացման փուլ։ Այս տեսակետն էր ժամանակին առաջ քաշում վարչապետ Տիգրան Սարգսյանը և այս տեսակետն է այսօր տիրաժավորում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, ճգնաժամերից հետո հնարավոր է բուռն զարգացում և ժամանակակից պատմությունը նման շատ օրինակներ ունի։ Բայց կա մի կարևոր նախապայման՝ զարգացում հնարավոր է միայն և միայն այն դեպքում, երբ հետճգնաժամային փուլում իշխանության են կամային և բանիմաց մարդիկ։ Էֆեկտիվ կառավարությունները, այո, կարող են երկրները դուրս բերել խորը անհուսությունից և տանել զարգացման։ Եվ լրիվ հակառակը՝ անբան կառավարությունները ճգնաժամային պայմաններում ուղղակի կարող են տապալել պետականությունը։ Նման շատ օրինակներ նույնպես պատմությանը հայտնի են։

Գերմանական հրաշք

Անհավանական հաջողության օրինակ է հետպատերազմյան Գերմանիան։ Հողին հավասարեցված քաղաքներ, գոյություն չունեցող տնտեսություն, ազգային անկում։

Երկիրը թաղված էր փլատակների տակ, արդյունաբերությունն ամբողջությամբ ոչնչացված էր, մթերքները, այդ թվում եւ հացը տրվում էին հատուկ քարտերով: Սա 1945-ին։

Գերմանիայում հրաշքը սկսվեց 1948-ից, երբ սկսեցին բացվել գործարանները, խանութներում հայտնվեցին ապրանքներ և մթերքներ, իսկ գերմանական արժույթը՝ մարկը դարձավ ամենապահանջվածներից մեկը Եվրոպայում: Գերմանական հրաշքի հայրը Լյուդվիգ Էրհարդն է՝ էկոնոմիկայի առաջին նախարարը: Էրհարդը համոզված էր, որ տնտեսությունն անհոգի մեխանիզմ չէ, այլ հենվում է մարդկանց վրա, որոնք ունեն իրենց ցանկությունները, նպատակները և պահանջները:

Հետպատերազմյան փուլը Գերմանիայում ընդունված էր կոչել «զրոյական տարիներ»։ Լյուդիվիգ Էրհարդը ասում էր. « ....պարզ հաշվարկով այդ տարիներին շարքային գերմանացին պետք է աշխատեր 12 տարի՝ մեկ զույգ կոշիկ գնելու համար, իսկ մեկ նորմալ կոստյումի համար 50 տարի»։

«Ինձ իդեալական է թվում այն վիճակը, երբ սովորական մարդը կարող է ասել՝ ես բավարար ուժ ունեմ ինքնս ինձ պաշտպանելու համար, ես ցանկանում եմ պատասխանատու լինել իմ ճակատագրի համար: Դու՝ պետություն հոգ մի տար իմ գործերի մասին, բայց ինձ այնքան ազատություն տուր և իմ աշխատանքից ինձ այնքան թող, որ ես կարողանամ հոգալ իմ և ընտանիքիս խնդիրները»,- գրել էր Էրհարդը:

1950 թվականին, ավերիչ պատերազմից ընդամենը հինգ տարի անց, Գերմանիան կարողացավ վերականգնել արդյունաբերական հզորությունների նախապատերազմյան ծավալները, իսկ 1962-ին՝ գերազանցում էր այդ ցուցանիշը 3 անգամ։ Մի անգամ, երբ արդեն Գերմանիայի տնտեսությունը վերականգնված էր, Լյուդվիգ Էրհարդին հարցրին՝ ո՞րն է տնտեսության հաջող զարգացման գաղտնիքը: «Գործարարների հնարամտությունը, աշխատավորների աշխատասիրությունն ու կարգապահությունը և կառավարության ճիշտ քաղաքականությունը»,- պատասխանել է Էրհարդը:

Արհեստականորեն մոռացված հայկական հրաշք

Անցած դարի իննսունականների վերջին Հայաստանում ստեղծված իրավիճակը հիշեցնում էր հետպատերազմյան Գերմանիան. ավերված տնտեսություն, աղքատություն, գործազրկություն, միլիոնի հասնող արտագաղթ: Մենք ունեցանք մեր պատերազմը, մենք հասարակարգ փոխեցինք, բայց մեզ մոտ տեղի ունեցավ նաև երկրի արդյունաբերական հզորությունների աննախադեպ թալան։ Բյուջետային հիմնարկներում ամիսներով, անգամ տարիներով աշխատավարձ չէին ստանում, եւ եթե ստանում էին, ապա այն այնքան քիչ էր, որով գրեթե որևէ հարց հնարավոր չէր լուծել:

Հայաստանյան հրաշքի հեղինակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նա ժառանգեց խնդիրներով լեցուն տնտեսություն և աղքատության մեծ չափաբաժին ունեցող երկիր՝ խաթարված ենթակառուցվածքներով: Ինչպես հետպատերազմյան Գերմանիայում մի օր սկսեցին բացվել գործարանները եւ խանութները լցվեցին ապրանքներով, այդպես էլ աննկատ Հայաստանում սկսեց տնտեսական աշխուժությունը, որի արդյունքում նվազեց աղքատությունը, սկսեց բարձրանալ կենսամակարդակը, տնտեսությունն աճեց երկնիշ թվերով, բյուջետային հիմնարկներն աստիճանաբար մոռացան աշխատավարձերի ուշացումների մասին: Եվ Հայաստանի լրահոսում մշտական տեղ սկսեց զբաղեցնել բացվող հիմնարկների կարմիր ժապավենը։

2000-ականներին Հայաստանում բուռն շինանարարություն էր։ Բացի տնտեսական խնդիրներ լուծելուց, աշխատատեղեր ստեղծելուց այն լուծեց կարևորագույն մեկ այլ խնդիր՝ մարդկանց ապահովել բնակարաններով։ Խորհրդային ժամանակներից մնացած բնակֆոնդը 10 տարի չէր աճել, երկու-երեք սենյականոց խորհրդային բնակարաններում ապրում էին մի քանի սերունդ, կազմավորվում էին ընտանիքներ, ծնվում երեխաներ։

Եթե չլուծվեր այդ մարդկանց բնակարանային խնդիրը, ապա լինելու էր դեմոգրաֆիկ աղետ։ Փոխարենը 2004-2005-2006 թվականներին Հայաստանում արձանագրվել է ներգաղթ։ Մոտ երեսուն տարվա անկախ պետականության պայմաններում ներգաղթի միակ երեք տարիները։ Հիմա սրա մասին շատերը չեն հիշում։ Մի դեպքում արդյունք է տվել երկար տարիներ արհեստականորեն Քոչարյանի արածը մոռացության տալու տարբեր ուժերի աշխատանքը, մյուս կողմից էլ անցել է բավական ժամանակ, սերունդ է ձևավորվել, որը չի տեսել ՀՀՇ-ական բարքեր, դատարկ սառնարաններ, ամիսներով չտրվող աշխատավարձեր։ Ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, այնպես էլ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում տնտեսական վերելքի հիմքում դրվեց ազատ գործարարությունը. մարդկանց հնարավորություն տրվեց ստեղծել, արարել և փող աշխատել:

Հայաստանում 1998-2007-ին ՀՆԱ-ի միջին տարեկան տեմպը կազմել է 1,5 տոկոս: Տարիներ շարունակ երկիրն ավելի շատ սպառում էր, քան արտադրում, ինչի հետևանքով աճում էր արտաքին պարտքը: 2002-ից սկսած իրավիճակը կտրուկ փոխվեց: Առաջին անգամ գրանցվեց խնայողության դրական ցուցանիշ: Ավելացել էր սպառումը, բայց տնտեսության աճի տեմպերն անհամեմատ ավելի բարձր էին: 1998-ին տնտեսության ընդհանուր սպառումը գերազանցում էր համախառն արտադրանքը մոտ 11 տոկոսով, բայց արդեն 2006-ին տնտեսության ներքին խնայողությունը կազմեց ՀՆԱ-ի 16 տոկոսը: Տնտեսության աճն ուղեկցվում էր նաև ներդրումային բարձր աճով:

Ֆրանսիացի տնտեսագետներ Ժակ Ռյուեֆը եւ Անդրե Պիետրը հետպատերազմյան տարիներին գտնվելով Գերմանիայում և տեսնելով տնտեսական հրաշքը գրել են. «Նախօրեին գերմանացիների դեմքին գրված էր անհուսություն, իսկ հաջորդ օրն ամբողջ ազգը հույսով նայում էր ապագային»: Սա բառացիորեն այն ժամանակվա Հայաստանի նկարագրությունն է։

«Հերիթեյջ ֆաունդեյշնի» 2008-ի գնահատումների համաձայն, Հայաստանի տնտեսության 70,3 տոկոսն ազատ էր, ինչը մեր երկիրը դարձրել էր ամենաազատ տնտեսությունն ունեցող 28-րդ երկիրն ամբողջ աշխարհում: Նմանատիպ գնահատական է տալիս նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը 2005 թվականին:

Տնտեսական քաղաքականությունը դրական էր ազդում հասարակության տարբեր շերտերի վրա: Այսպես, 2005-ին 1999-ի համեմատ աղքատությունը կրճատվեց մոտ երկու անգամ, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: Տնտեսության աճը չէր կարող չհանգեցնել քայքայված ճանապարհները հիմնանորոգելուն եւ նոր ճանապարհներ կառուցելուն: «Լինսի» եւ «Հայաստան համահայկական» հիմնադրամների միջոցներով հսկայածավալ աշխատանքներ կատարվեց: Կամուրջներ, թունելներ, ճանապարհներ, որոնք հիմնովին փոխեցին պետության դեմքը, նպաստեցին զբոսաշրջության զարգացմանը:

Տնտեսության երկնիշ աճն առանց որակյալ ճանապարհների, կամուրջների եւ թունելների հնարավոր չէր լինի: Աննախադեպ ծավալի մշակութային օջախների հիմնանորոգումները Հայաստանի մշակութային կյանքը նոր որակի հասցրեց։ Ինչպես Գերմանիայում հետպատերազմական բարեփոխումների շնորհիվ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում ձևավորվեց կայուն միջին խավ, որը զարգացող տնտեսության ամենավառ վկայություններից մեկն է:

«Մեզ ծավալուն աշխատանք էր սպասվում: Անհրաժեշտ էր ոչ միայն զարգացնել ու շարունակել բարեփոխումները, այլև իրականացնել խոշոր նախագծեր, որոնք կփոխեին Հայաստանի կերպարը»,- այս տողերի հեղինակը ՀՀ երկրորդ նախագահն է։ Հյուսիսային պողոտա, աղետի գոտում հսկայածավալ շինարարություն, նոր, միջազգային ամենաբարձր կարգի օդանավակայան, Ծաղկաձոր, Իրան-Հայաստան գազամուղ, Թումո և այլն։

Էրհարդի եւ Քոչարյանի քայլերում բազմաթիվ նմանություններ և ընդհանրություններ կան: Այսուհանդերձ, կա մի մեծ տարբերություն. Գերմանացիները շնորհակալ են Էրհարդին, գերմանացիները առիթը չեն կորցնում նրան փառաբանելու համար, իսկ Հայաստանում հսկայական ռեսուրսներ ծախսվեցի հանրությանը համոզելու համար, որ տնտեսական աճը աճ չէր կամ եթե աճ էր, ապա միայն էլիտաների համար, և որ Հյուսիսային պողոտան պետք չէր կառուցել, բայց հիմա ցանկացած օտարերկրյա բարձրաստիճան հյուրի անպայման տանում են հենց Հյուսիսային պողոտա ու Թումո։

Սա էլ մեր և գերմանացիների տարբերությունը, սա էլ այն հարցի պատասխանը, թե ինչու գերմանացիները պատերազմից հետո ոտքի կանգնեցին և կրկին դարձան ուժեղագույններից մեկն աշխարհում, իսկ մենք այսօր խարխափում ենք ինչ-որ անդունդում: Պետության հաջողությունները երբեք պատահական չեն լինում։ Դրանք ձևակերպված նպատակներ են, ռեֆորմների անհատական հեղինակներ, էֆեկտիվ թիմեր և ահռելի կամք՝ հաղթահարելու օբյեկտիվ դժվարությունները և առաջացող դիմադրությունները։

Հայաստանի տնտեսական հեռանկարը

Հետվիրուսային աշխարհի քաղաքական և տնտեսական մոդելի ամբողջական պատկերացում այս պահին չկա։ Ժամանակի ընթացքում վիրուսը կդադարի սպանել և մարդկությունը կգիտակցի, որ ապրում է այլ պայմաններում։ Սա և խոշոր փլուզումներ են և նոր հնարավորություններ։ Շատ պետություններ տապալվելու են, ուրիշները՝ շահեն։

Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի ստարտային պայմանները մեղմ ասած, լավը չեն. հսկայական գործազրկություն, արտաքին ահռելի պարտք, փլուզված ամբողջական ոլորտներ, ռեսուրսների բացակայություն։ Արդյո՞ք, սա դատավճիռ է։

Վստահաբար՝ ոչ, եթե ապահովվի կարևոր նախապայմանը. ով և ովքեր են լինելու իշխանության ղեկին այդ փուլում։ Այսօրվա որակով իշխանությունը տնտեսությունը տանելու է կոլապսի, որից հետո պետական և տարածքային կորուստներ մեկ քայլ է։

Կարելի է ենթադրել, որ հավաքական բանականությունը կհաղթի և ժողովրդի անվտանգության բնազդը կպարտադրի նոր իշխանություն և նոր մթնոլորտ երկրում։

Դերենիկ Թերզյան

«Հաջողության պատմություններ» նախագիծ