Շուշանիկ Ներսիսյանը հետ է բերել Դավիթ Անանյանի ազատած կադրին
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ - ում ուշագրավ նշանակում կամ, ավելի ճիշտ, վերականգնում է տեղի ունեցել։ Ամենախոշոր ու «յուղոտ» պաշտոններից մեկում՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը, որը ՊԵԿ հնաբնակներից է։ Նրա առաջխաղացումը դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք է տեղի ունեցել։
Բաբայանը մոտ մեկ տարի այս վարչության պետն էր, սակայն մի քանի ամիս առաջ Դավիթ Անանյանը նրան ազատել էր պաշտոնից։ Մեզ ասացին, որ ՊԵԿ նախկին նախագահի ու Կարեն Բաբայանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ Անանյանը Բաբայանին 10 րոպե ժամանակ է տվել, որ դիմում գրի եւ հեռանա։ Բաբայանը դիմումը գրել է, բայց այդ մասին «մաքսայինի թագուհին»՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, իմացել է պոստ ֆակտում՝ հեռանալուց հետո միայն։
Կարեն Բաբայանն ու Ներսիսյանն այս ընթացքում հասցրել էին մտերմանալ, ու Ներսիսյանը, մեզ ասացին, ծանր է տարել Բաբայանի հեռանալը, առավել եւս՝ առանց իր իմացության։ Նրա փոխարեն Անանյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Մհեր Մարտիրոսյանին, բայց վարչապետը, կորոնավիրուսի օրերին մաքսայինում կուտակումների հայտնի պատմությունից հետո, Անանյանին հանձնարարել էր ազատել Մարտիրոսյանին պաշտոնից։
Անանյանը հրաժարվել էր դա անել, քանի որ համարել էր, որ պրոֆեսիոնալ առումով լավ կադր է Մարտիրոսյանը, եւ մի քանի մարդու կուտակվելու պատճառով չի կարելի վարչության պետ ազատել։
Մենք այս պատմությունը մանրամասն ներկայացրել ենք ժամանակին, ինչը հաստատվեց նաեւ ՊԵԿ նախկին նախագահի հայտարարությամբ, ով, կարելի է ասել, նախընտրեց, որ ինքը դիմում գրի-ազատվի, քան ազատի մեծ մեղք չգործած կադրին։ Իսկ մաքսայինի գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ինչպես գրել էինք, Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել կադրային քաղաքականության հարցերում եւ հիմա ում ուզում, նշանակում եւ ազատում է։
Օգտվելով հանգամանքից, որ Անանյանն այլեւս չկա, նա աշխատանքից ազատել է Նիկոլ Փաշինյանի թիրախին՝ Մհեր Մարտիրոսյանին, եւ նրա փոխարեն նշանակել Կարեն Բաբայանին։ ՊԵԿ-ից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը, որ Արարատյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը։ Հրամանը եղել է մի քանի օր առաջ՝ ՊԵԿ նախագահի ստորագրությամբ եւ Շուշանիկ Ներսիսյանի կամքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr