Դիմակ կրելու մինչև այժմ գործող պահանջը և դրա տուգանքները ապօրինի էին
Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«❗❗❗Ուշադրություն ❗❗❗
Ազգային ժողովում իշխանության կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որի համաձայն.
1️⃣)բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2️⃣) փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:
3️⃣) Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
4️⃣) տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:
5️⃣)դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչկական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Ակնհայտ է, որ գործ ունեք Սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքների խախտման հետ:
Հ.Գ. Իշխանությունը այս նախագծում օգտագործել է հենց «դիմակ կրել» բառը, ինչով ապացուցել է իմ՝ նախկինում արած պնդումն առ այն, որ դիմակ կրելու մինչև այժմ գործող պահանջը և դրա տուգանքները ապօրինի էին:
Կոչ եմ անում զերծ մնալ այս հանցավոր նախագծի ընդունումից:
Շնորհակալություն»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին