«Իմ քայլը» առաջարկում է բաց և փակ տարածքում դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքի չափը բարձրացնել՝ դարձնելով 20 և 50 հազար դրամ
«Իմ քայլը» խմբակցությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել, որով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում սահմանել՝ 20 հազար դրամի չափ տուգանք, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար՝ 50 հազար դրամի չափով:
Այսպիսով՝ նախագծերով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) և հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաև սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները և դրա իրավական հետևանքները: Նախատեսվում է սահմանել նաև վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ինչպես կանխարգելել հակահամաճարակային կանոններից մասնավորապես դիմակի չկրելու կամ սխալ կրելու դեպքերը, այնպես էլ օպերատիվ իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված գործերով վարույթները:
Փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի վարչական իրավախախտման փաստի հայտնաբերումից սկսած՝ մինչև համապատասխան իրավական հետևանքի առաջացումն ընկած ժամանակահատվածը, հնարավորինս նվազեցնել` ապահովելով պատասխանատվության անխուսափելիությունը կատարած իրավախախտման համար:
Հիշեցնենք, որ ներկայումս դիմակ դիման չդնելու համար նախատեսված է տուգանք՝ 10 հազար դրամի չափով։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr