Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝ գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ:
Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, գրանցամատյանների, փակվող աղբամանների հետ: Մասնավորապես՝ չեն պահպանվում ոտնակով, փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջները, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը խախտումներով է վարվում, աշխատակիցները չեն կրում դիմակ, տարածքները չեն ախտահանվում ըստ պատշաճի:
Ստուգայցերը ողջ երկրով մեկ են, արձանագրված խախտումների հիմքով կասեցումները` ևս։
Տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերի թիրախում այսօր կրկին Երևանի Նոր Նորք վարչական շրջանն էր։ Կրկնակի այցեր ևս եղել են նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։ Դրական միտումը պահպանվում է. ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր ևս խախտումների նվազում են արձանագրել։
Հիշեցնենք, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։
Պայմանավորված համավարակի լայն տարածմամբ նորմերը շարունակում են շատ խիստ դիտարկվել։ Դրանց չպահպանումը ենթակա է վարչական պատասխանատվության։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr