Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել Վերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքի Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ Իտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համար Ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին Ստուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը

Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է
Կարծիք

Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության պատրաստած հանրակրթական չափորոշիչներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանգստյան օրերին գործընկերներիս հետ միասին փորձում էինք վերլուծել ԿԳՄՍ Նախարարության կողմից պատրաստած հանրակրթական նոր չափորոշիչները, որոնք մոտ ապագայում ներկայացվելու են Կառավարության հաստատմանը։ Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որով բազմատեսակ ու բազմաբնույթ փոփոխություններ են ենթադրվում հանրակրթական գործընթացների մեջ, եւ լուրջ մասնագիտական խորություն է պահանջում բոլոր նրբերանգները հասկանալու համար։ Չխորանալով զուտ մանկավարժական եւ մեթոդոլոգիական հարցերի մեջ, նշեմ մի քանի ասպեկտ, որոնք միանգամից աչքի են զարնում, եւ թերեւս բացահայտում այս չափորոշիչների ներդրման հիմնական առաքելությունը՝

ա) հանրությանը արդեն հայտնի է, որ այս կրթական ծրագրով, նախատեսվում է վերացնել «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկան, եւ այն ինտեգրել այլ հասարակագիտական առարկաներին, եւ այն արդեն իսկ լուրջ բողոք է առաջացրել։ Հայաստանը ոչ միայն առաջին քրիստոնեական երկիրն է, այլեւ մեր եկեղեցին ազգի միակ հարատեւ հաստատությունն է, որը գործել է եւ իր վրա զգալի չափով վերցրել է պետության գործառությունները այն շրջաններում, երբ ազգային պետություն չի եղել, հիմա էլ այն շարունակում է ավելի բարձր հեղինակություն վայելել, քան պետության ինստիտուտների մեծ մասը։

Եկեղեցու պատմությունը տարալուծելով, նպատակ է դրվում հայ երեխայի գիտակցությունից հանել եկեղեցու կարեւորությունը, եւ փոխարինել այն այլ, «ժամանակակից» հեղինակություններով։

բ) կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի եւ գրականության ուսուցումը դպրոցում, փոխարենը ավելացնել օտար լեզուների դասաժամերը։ Շատերն են հիշում, թե ինչպես նույն ԿԳՄՍ նախարարությունը չեղարկեց հայերենի պարտադիր ուսուցումը ԲՈՒՀ-երում, հայտարարելով, որ այն պետք է սովորել հանրակրթական դպրոցնորւմ, եւ արդեն պատրաստված գալ ԲՈՒՀ։ Սա առնվազն կպահանջեր հակառակ գործողություն՝ ավելացնել հայոց լեզվի եւ գրականության ժամանաքանակը, ինչպես նաեւ ուսուցման որակը, սակայն նախարարությունը հերթական անգամ կատարում է գործողություն, որի նպատակն է նվազեցնել հայերենի եւ հայկականի կարեւորությունը հանրակրթական գործընթացում։

գ) Նախկին ծրագրում Նախնական զինվորական պատրաստությունը առանձին առարկա էր։ Այն եւս տարալուծվել է այս չափորոշիչում, «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ։ Երկրում, որը գտնվում է պատերազմի անընդհատ վտանգի տակ, որտեղ երեխաներին պետք է հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստել բանակային ծառայությանը, այս քայլը ավելի քան խոսուն է՝ սրանով նախարարությունը երեխաներին (ու նաեւ ողջ հասարակությանը), փոխարենը պատրաստում է «խաղաղությանը», իսկ իրականում՝ հանձնվելուն, այլ կերպ դժվար է հասկանալ ՆԶՊ-ը վերացնելու իմաստը։

դ) Ծրագրի կրթական չափորոշիչներում տեղ են գտել մի շարք սահմանումներ, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում։ Օրինակ, տարրական դպրոցի աշակերտը պետք է «իմանա եւ պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասով»։ Ինչ է նշանակում 7-8 տարեկան երեխայի համար այս արտահայտությունը, շատ դժվար է հասկանալ, բայց թերեւս դուռ է բացելու փոքրահասակ երեխաներին անհարկի «սեռական դաստիրակության» համար։

Կամ էլ «ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն եւ հարգանք», երբ ոչ մի խոսք չի ասված սեփականի մասին, եւ պարզ չի, թե այդ տարիքի երեխան, չճանաչելով սեփականը, ինչպես է ճանաչելու այլ ազգերի ավանդույթները եւ արժեքները։

Այս փաստաթուղթը ունի բազմաթիվ այլ վիճահարույց հարցեր, որոնք գտնվում են մասնագիտական ոլորտում՝ օրինակ, տարրական դպրոցում միավորային գնահատման վերացումը, դասարանների կազմի հետ կապված հստակ մոտեցումների բացակայությունը, հեռավոր եւ սակավաբնակ համայքներում կրթության կազմակերպման խնդիրներին հստակ անդրադարձի բացակայությունը, եւ այլն։ Բայց եթե նույնիսկ վերացարկվենք դրանցից, ապա ակնհայտ է դառնում, որը փաստաթղթի առանցքային նպատակը կրթության մեջ ազգային բաղադրիչի նվազեցումն է, փոխարենը տարբեր «ուլտրա-ազատական» նորամուծությունների ներմուծումն է կրթական գործընթացում, որի արդյունքում մեր դպրոցը պետք է կրթի ոչ թե հայ մարդու, այլ աշխարհի քաղաքացու։

ԿԳՄՍ նախարարության գործող ղեկավարությունը սա չի էլ թաքցնում, իր գալու օրվանից նա առաջ է տանում այս թեզը, որ մեր կրթական համակարգի հիմնական խնդիրը ազգային բաղադրիչի գերակայությունն է, եւ այն պետք է փոխարինել այլ, «գլոբալ» բաղադրիչներով, որպեսզի կրթությունը ավելի մրցունակ դառնա։

Սա սակայն ոչ միայն վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի եւ կեցության ձեւի նկատմամբ, այլեւ իրական կյանքում, հայկական արժեքահամակարգի դեմ իրականացվող այլ գործողությունների հետ համատեղ, ի վերջո կարող է բերել ազգային նկարագրի կորստի, եւ մեր երկրի հայաթափման։

Եթե որեւէ մեկը կարծում է, թե սա չափազանցություն է, կարող է ուսումնասիրել Լիտվայի, Լատվիայի կամ Բուլղարիայի փորձը՝ այս երկրները ունենալով Հայաստանից 2-3 անգամ ավելի բարձր կենսամակարդակ, վերջին 10 տարիներին սրընթաց կորցնում են բնակչությունը, քանի որ այն, սկսելով կորցնել ազգային նկարագիրը, այլեւս իմաստ չի տեսնում ապրել սեփական փոքր պետության մեջ, եւ մասսայաբար արտագաղթում է Եվրոպայի մեծ երկրներ։ Նունը ճակատագիրը մեզ է նախապատատրաստած ԿԳՄՍ նախարարության այսօրվա ղեկավարության ոգեշնչողների կողմից, եթե մենք այսօր չկարողանանք կանգնեցնել այս սողացող դիվերսիան, եւ չպարտադրենք վերնայաել այս չափորոշիչները»: