Արցախի Մարտունի քաղաքում քաղաքապետ են ընտրել. նախագահը շնորհավորել է հաղթող թեկնածուին
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ Մարտունի քաղաքում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մարտունեցիների ավելի քան 60 տոկոսը:
Նախնական արդյունքով՝ քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը, ով մինչ այդ նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանի տեղակալն էր: Հավաստիացնում եմ, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր քայլերն ընտրապայքարին մասնակցած 6 թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու և համավարակային իրավիճակում առողջապահական անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար:
Օրինակելի ընտրություններ անցկացնելու առիթով շնորհավորում եմ քվեարկությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած բոլոր մարտունեցիներին, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք դրսևորած 6 թեկնածուներին և համաքաղաքացիների վստահության քվեն ստացած Էդիկ Ավանեսյանին: Մեր քաղաքական իշխանությունը վճռական է, որպեսզի հաջորդ բոլոր ընտրությունները ևս կազմակերպվեն հենց այս չափանիշներով:
Վստահեցնում եմ, որ դեռևս Հայկ Սարգսյանի հետ քննարկած և նախանշած բոլոր ծրագրերը, որոնք կապված են մեր հանրապետության՝ իր մեծությամբ երկրորդը համարվող քաղաքի զարգացման տեսլականի հետ, ի կատար ենք ածելու:
Նորընտիր քաղաքապետին արգասաբեր գործունեություն եմ մաղթում»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների