Ինչի՞ հիման վրա է Բարձրագույն դատական խորհուրդը հերքել նշված տեղեկատվությունը
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրել է՝
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԵՐՔԵԼ Է ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԻՄԱՆԱԼՈՒ
Երկու օր անընդմեջ ԶԼՄ-ներով տարածվում են արժանահավատ տեղեկություններ առ այն, որ ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։ Ըստ հրապարակումների՝ ԱԱԾ-ում դատավոր Վահագն Մելիքյանին ցույց է տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և այն չհրապարակելու դիմաց պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության նոր միջնորդությունը։
Սակայն Բարձրագույն դատական խորհուրդը հերքեց այս արժանահավատ տեղեկատվությունը՝ այն գնահատելով որպես <<ակնհայտ ցինզիմ դատական իշխանության նկատմամբ>>։
Այսօր դատական նիստի ընթացքում պաշտպանական թիմը խնդրեց դատավոր Վահագն Մելիքյանին պարզաբանել, թե արդյոք ԶԼՄ-ներով նշված արժանահավատ տեղեկատվությունը հրապարակվելուց հետո որևէ պետական մարմին կապվել կամ հարցել է ուղղել դատավոր Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանը տվեց բացասական պատասխան։
Իմ ճշգրտող հարցին, թե արդյոք ԲԴԽ-ից չեն փորձել կապվել իր հետ, դատավոր Վահանգ Մելիքյանը կրկին տվեց բացասական պատասխան։
ՀԻՄԱ ՀԱՐՑԵՐ՝
1) Ինչի՞ հիման վրա է Բարձրագույն դատական խորհուրդը հերքել նշված տեղեկատվությունը, եթե անգամ փորձ չի եղել կապվել դատավոր Մելիքյանի հետ,
2) արդյո՞ք նման եղանակով հերքումը չի հավաստում հրապարակված տեղեկատվության արժանահավատությունը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին