Օրվա քաղաքական իշխանությունը կազմալուծում է սահմանադրական ինստիտուտները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին ը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Սիրելի' հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Բացառիկ է Սահամանդրության դերն ու նշանակությունը՝ համերաշխ հասարակութուն, ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն կերտելու գործում:
Սակայն Սահմանադրության առկայությունն ինքնին չի կարող երաշխիք լինել, երբ այն չի արժևորվում, երբ, շահարկելով ժողովրդի անունը, Սահամանադրությունը մեկնաբանվում և կիրառվում է նեղ անձնական ու քաղաքական շահախնդրությամբ՝ անտեսելով հանրային և ազգային-պետական շահը:
Ցավոք, տևական ժամանակ է, օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է հենց այս վարքագիծը՝ պառակտելով հասարակությունը, կազմալուծելով սահմանադրական ինստիտուտները, թուլացնելով պետության դիմադրողականությունը, ձևավորելով անվստահություն ապագայի հանդեպ՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ:
Տոնական այս օրով վճռականորեն հաստատում ենք Դաշնակցության հանձնառությունը՝ համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության և բնականոն զարգացման ազգային-պետական ուղեգիծ»:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr