Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաշվի առնելով Ոստիկանության քիչ առաջ կատարված պարզաբանումը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին ՍԴ մուտք գործելուն խոչընդոտելու վերաբերյալ, հատկապես ելնելով նորարական կարգավորումից, որ Ոստիկանությունը կարող է մեկնաբանել Սահմանադրության նորմերը և փաստացի արձանագրել ՍԴ դատավորների լիազորությունների դադարման հարցը, խնդրում եմ ՀՀ Ոստիկանությանը լուծել 2020 թվականի հուլիսի 7-ի ՍԴ օրակարգում առկա 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով սահմանադրականության հարցը: Ակնկալում եմ, որ Ոստիկանությունը հենց այսօր ղեկավարվելով Սահմանադրության 168, 169, 170 և ՍԴ մասին օրենքի վերաբերելի դրույթներով պատշաճ որոշում կկայացնի!!!!..
Հ.Գ. Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին