Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նախարարը չի թաքցնում՝ նպատակը բժշկականի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխելն է

Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն արդեն մոտ երեք ամիս է՝ չի ձեւավորվում։ Ապրիլի վերջին դադարել է գործել հին խորհուրդը, որի նախագահն էր երգահան Վահան Արծրունին, ու մինչ օրս ո՛չ նոր խորհրդի կազմն է հայտնի, ո՛չ էլ դրա ձեւավորման ժամկետները։ Նշենք, որ խորհուրդը բաղկացած է 32 անդամից, որից ութը ԵՊԲՀ գիտխորհրդից է ընտրվում, ութը՝ ուսանողներից, ութին հիմնադիրը, այսինքն՝ կառավարությունն է առաջադրում, որոնք կարող են լինել պետական պաշտոնյաներ, իսկ մյուս ութին՝ լիազոր մարմինը, այսինքն՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Բժշկական համալսարանի աշխատակազմից hraparak.am-ին ասացին, որ իրենց թեկնածուների ցանկն արդեն ներկայացրել են, իսկ կառավարության մասով դեռ որեւէ տեղեկություն չկա։ ԿԳՄՍ նախարարությունից էլ հայտնեցին, որ իրենց ցանկը դեռ չեն ներկայացրել, առաջիկա օրերին կներկայացնեն ու չեն կարող ասել՝ Վահան Արծրունին կլինի՞ այդ ցանկում, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է բուհերում, այդ թվում՝ Բժշկական համալսարանում, հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման ձգձգմանը, ԿԳՄՍ նախարարությունից պատճառաբանում են, թե դա կորոնավիրուսով է պայմանավորված։ Սա, իհարկե, մեղմ ասած, տարօրինակ արդարացում է, քանզի կորոնավիրուսի պայմաններում երկրում Ազգային ժողովի ու կառավարության նիստեր են անցկացվում, արտահերթ նիստով սահմանադրական փոփոխություն է արվում, իսկ բուհերում հոգաբարձուների խորհուրդ, չգիտես ինչու, ոչ մի կերպ չեն կարողանում ձեւավորել։ Մինչդեռ խոսքն ընդամենը թղթի վրա ցուցակ կազմելու եւ կառավարություն ներկայացնելու մասին է, որն էլ իր հերթին իր թեկնածուներին պետք է գրեր եւ կառավարության որոշմամբ որեւէ նիստում հաստատեր։


Բժշկական համալսարանի՝ արդեն իր լիազորություններն ավարտած հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու չի ձեւավորվում խորհուրդը, նաեւ գաղափար չունի՝ արդյոք կառավարությունը կրկին ներկայացրե՞լ է իր թեկնածությունը, թե՞ ոչ։

- Իսկ եթե ներկայացնի, կհամաձայնե՞ք նորից ընդգրկվել հոգաբարձուների խորհրդի կազմում, նաեւ՝ ընտրվել խորհրդի նախագահ։

- Բնականաբար, իհարկե, իսկ ինչո՞ւ չպիտի լինեմ։ Եթե ես՝ ինքս, հրաժարվեի այդ պաշտոնից կամ դուրս գայի խորհրդի կազմից, ինչպես մի քանիսն արեցին անցած տարվա ընթացքում, գուցե տրամաբանական լիներ Ձեր հարցը, բայց ես նման բաներ չեմ ձեռնարկել եւ չէի էլ պատրաստվում այդ ուղղությամբ որեւէ բան ձեռնարկել։

- Ինչ-որ ճնշումներ այս ընթացքում եղե՞լ են խորհրդի կազմի, այդ թվում՝ Ձեզ վրա։

- Ոչ, բացարձակապես ոչ մի ճնշում։ Եղել են սադրանքներ հիմնականում մասսմեդիայում, բայց դրանք բուն խորհրդի աշխատանքի եւ խորհրդի մեջ եղած բարձր ակադեմիական կուլտուրայի, հարաբերությունների վրա որեւէ ազդեցություն չեն ունեցել։

- Իսկ ինչպե՞ս են նախարարի հետ Ձեր հարաբերությունները։

- Ես չեմ ճանաչում այդ մարդուն․․․ Ո՞ր նախարարի։

- Ե՛վ կրթության նախարարի, ե՛ւ առողջապահության։

- Կրթության նախարարին վերջին անգամ անձնապես տեսել եմ, երբ որ նա բոլոր հոգաբարձուների խորհուրդների նախագահներին հանդիպման հրավիրեց Մատենադարանում, դրանից հետո անձնական շփում չի եղել, իսկ առողջապահության նախարարին ընդհանրապես չեմ ճանաչում եւ չեմ էլ ուզում ճանաչել։

- Հաշվի առնելով այդ հարաբերությունները, որոնք, մեղմ ասած՝ ջերմ չեն, Դուք էլ երբեմն հանդես եք գալիս քննադատությամբ կառավարության, առողջապահության նախարարության հասցեին, հնարավո՞ր է, որ կառավարությունն այլեւս չցանկանա Ձեզ տեսնել թե՛ խորհրդի կազմում, թե՛ առավել եւս՝ խորհրդի նախագահի պաշտոնում։

- Գիտե՞ք, երբ առաջին անգամ ինձ հրավիրեց Արայիկ Հարությունյանը՝ անդամակցելու խորհրդին, դեռեւս չկային խորհրդի նախագահի ընտրությունները, բնական է՝ ես հարցրեցի, թե ինչով է պատճառաբանված իմ ներկայությունն այդտեղ։ Բացատրությունը հետեւյալն էր, որ բացի կառավարության, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական բաղադրիչից, նաեւ անհրաժեշտ են համարում հասարակական ներկայացուցչի առկայությունն այդ խորհրդում։ Եվ ես, փաստորեն, հասարակության միակ ներկայացուցիչն էի այդտեղ, որը եւ ընտրվեց որպես նախագահ՝ ընտրությունների ժամանակ։ Կարծեմ՝ 21-ը 7-ի էր բաժանվել։ Ուստի, եթե մտադրությունները եւ տեսանկյուններն այն ատյանի, որը պետք է ինձ առաջարկի երկրորդ անգամ, նույնն են մնացել, այսինքն՝ եթե նրանք չեն հրաժարվել իրենց գաղափարախոսությունից եւ սկզբունքներից այդ առումով, ապա, իհարկե, տրամաբանական է, որ ինձ կառաջարկեն՝ նորից անդամակցել այդ խորհրդին։ Եթե ինձ չառաջարկեն անդամակցել, դա կնշանակի, որ նրանք հետ են կանգնում այդ սկզբունքներից։ Համենայնդեպս, ես այդպես կընդունեմ։

- Նախարարությունից ասում են, որ խորհրդի ձեւավորման ձգձգման պատճառը կորոնավիրուսն է։ Ըստ Ձեզ՝ միայն կորոնավիրուսի պատճառով հնարավո՞ր է այս գործընթացի ձգձգումը։

- Դա ծիծաղելի պնդում է, որովհետեւ նույն կորոնավիրուսի օրոք ընդունվել է օրենք գույքահարկի մասին։ Այսինքն՝ այդ երկու պրոցեսներն իրարից կախված չեն, ստացվում է՝ մի պարագայում կորոնավիրուսը չի ազդում այդ վարչարարական ընթացքի վրա, իսկ երկրորդ պարագայում սկսում է ազդե՞լ։ Դա ծիծաղելի եւ զավեշտալի արդարացում է։

- Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ առկախվել է այդ հարցը։

- Անկազմակերպվածությունը, ճշգրիտ եւ կանոնավոր կերպով աշխատանքները կազմակերպելու անունակությունը, որը շատ հատկանշական է այսօրվա կաբինետի անդամներին։

- Ձեզ մոտ կա՞ տպավորություն, որ կառավարությունը փորձում է բուհերի խորհուրդները ձեւավորել իր քիմքին ու ճաշակին համապատասխանող մարդկանցով, որպեսզի հետագայում իր համար կառավարելի լինեն այդ խորհուրդները։

- Եթե Դուք լսեք առողջապահության նախարարի 2019 թ․ սեպտեմբերի 3-ի «լայվը», նա այնտեղ բաց տեքստով ասում է, որ իրենց նպատակը եղել է՝ փոխել հատկապես Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Այսինքն՝ Դուք պետք է հասկանաք, որ էստեղ խախտվում են գերատեսչական սահմանները, որովհետեւ Դուք շատ լավ գիտեք, որ Բժշկական համալսարանը ոչ թե առողջապահության, այլ կրթության նախարարության տիրույթում է։ Իսկ խորհուրդը փոխելու ցանկությունն առաջանում եւ արտահայտվում է լրիվ գերատեսչության ղեկավարի կողմից։ Մնացածը մեկնաբանեք ինքներդ։

hraparak.am