«Հանրայինի եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան մտածված հակահայկական ակցիա». Ռուսաստանի հայերի միություն
Ռուսաստանի հայերի միությունն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերնագրով մոտ 3 րոպե տևողությամբ ռեպորտաժին, որում ներառված էր նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձից մի հատված՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»։
Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը հրապարակվել է միության պաշտոնական կայքէջում` «Հայաստանի հանրային հեռուստատեսության հակահանրային և հակահայկական ակնհայտ էությունը» վերնագրով:
«Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան «թքել քամուն հակառակ», մտածված հակահայկական ակցիա` ուղղված Ռուսաստանի կյանքում հայերի կառուցողական դերը և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կասկածի տակ դնելուն:
Ռուսաստանի հայերի միությունն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործընթացներում, և Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությունը, հասկանալով, որ փոփոխություններն ուղղված են Ռուսաստանի Դաշնության ուժեղացմանն ու Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա շուրջ 3 միլիոն էթնիկ հայ, սոցիալ-տնտեսական դրության և կյանքի բարելավմանը` մասնակցել է համառուսաստանյան հանրաքվեին:
Մեր կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է իր գնահատականը տա հարկ վճարողների միջոցներով գոյություն ունեցող հեռուստաընկերության եթերում իր մեկնաբանություններով հայաֆոբ Նավալնու հայտնվելուն (որը հայերին ծաղրանքով «խաչ» է անվանում և այլն), որը վերջերս «փառավորվել» էր նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանի մասին վիրավորական արտահայտություն անելով: Հակառակ դեպքում, նման տրամաբանությամբ առաջնորդվելով, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կարող է այնքան հեռու գնալ, որ իր եթերը կտրամադրի արդեն Ալիևի հակահայկական հռետորաբանություններին և հաճույք կստանա դրանից:
Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի հայկական համայնքում արդարացի դժգոհության ալիք բարձրացրած նման սադրանքների պատվիրատուներին և կատարողներին չի հաջողվի հանրային գիտակցության մեջ հակառուսական հռետորաբանություն արմատավորել, առավել ևս փոխել հայ-ռուսական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացման վեկտորը»,-ասված է միության հաղորդագրության մեջ:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ