Մեկնարկել են ընդունելության քննությունները. ձեւավորվել է 47 քննական կենտրոն
Այսօր՝ հուլիսի 2-ի առավոտյան Հայաստանում մեկնարկել են բուհեր ընդունելության միասնական քննությունները: Ձեւավորվել է 47 քննական կենտրոն՝ 17-ը՝ Երեւանում, 30-ը՝ մարզերում:
Միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին եւ 8-ին: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է, քանի որ այդ օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը:
Նշենք, որ այս տարի դիմորդները բուհեր ընդունվելու համար հանձնելու են միայն մեկ քննություն: Նախօրեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ արեց ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների դիմաց հավաքվելուց. «Վստահ եմ, որ երեխաներն ինքնուրույն տեղ կհասնեն։ Եթե դա հնարավոր չէ, թող երեխային մի մարդ ուղեկցի եւ, տեղ հասցնելով, հեռանա»:
ՆԿԳՄՍ նախարարությունը սերտ համագործակցում է ոստիկանության եւ մարզային ղեկավարության հետ: «Բոլոր կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են: Քննություններից առաջ ներկայացուցիչները կախտահանեն սենյակները: Սոցիալական հեռավորությունը պահպանված է։ Մուտքի մոտ երեխաների ջերմաստիճանը կչափվի: Ներկա կլինեն բուժանձնակազմ եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Ամենակարեւորը կուտակումներ թույլ չտալն է քննական կենտրոնների մոտ»,- ընդգծել է նախարարը:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ