Կրակոցներ՝ Երեւանում. վնասվածքը գլխի շրջանում է. մեկ անձ ձերբակալվել է
2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ եւ տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի՝ նշված շենքի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքերի նմուշներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի 21-ամյա բնակիչ է, որը միեւնույն ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ:
Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից այլ անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ