Նախագահը դեռ 21 օր ունի` որոշելու` ստորագրում է օրենքը, թե ոչ
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հանրապետության նախագահի կողմից որևէ օրենք 21-օրյա ժամկետում չստորագրվելու դեպքում այդ լիազորությունը փոխանցվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
(ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մաս)
Ընդորում, որևէ հաղորդակցության միջոցով կամ այլ նորմատիվ-իրավական ակտով չի կարող սահմանվել ավելի կարճ ժամկետ կամ ժամկետի սղում, քանի որ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
(ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մաս)
Հետևաբար ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարող է ստորագրել նախագահի կողմից չստորագրված օրենքը բացառապես այն դեպքում, երբ նախագահի կողմից օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը լրացել է և այն չի ստորագրվել:
Առավել պարզ ասած.
1) Նախագահը դեռ 21 օր ունի` որոշելու` ստորագրում է օրենքը, թե ոչ!
2) Բացառապես 22-րդ օրն է ԱԺ նախագահը ստանում օրենք ստորագրելու լիազորություն, եթե իհարկե այն նախապես չի ստորագրվել նախագահի կողմից:
Շնորհակալություն!»


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել