Իշխանությունները նախատեսում են սեպտեմբերին վավերացնել նաև Ստամբուլյան կոնվենցիան
«Իրավունքը» գրում է.
Վերջին շրջանում Հայաստանում քննարկվող ամենաակտուալ հարցերից է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան», որն առավել հաճախ կոչվում է պարզապես Ստամբուլյան կոնվենցիա՝ այն քաղաքի անունով, որտեղ այդ փաստաթուղթը ստորագրվել է 2011 թվականին: Ինչ խոսք, Ստամբուլյան կոնվենցիան շատերի զարմանքը, որոշների հիացմունքը, իսկ ահա շատ-շատերի էլ զայրույթն առաջացրեց: Այս ամենին հաջորդեց նաեւ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությամբ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի, որն էլ իր հերթին մի քանի տասնյակ հազարի ստորագրություն հավաքեց: Տեւական ժամանակ է, ինչ այս մասին խոսակցությունները լռեցին:
Համավարակը կարծես շատերի բերանը փակեց, սակայն արի ու տես, որ որոշներն էլ երկրում տիրող արտակարգ դրության պայմաններից փորձում են օգտվել: Մեր աղբյուրը հայտնում է, որ սեպտեմբերի վերջին իշխանությունները նախաձեռնել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Մեր աղբյուրը նշում է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մինչեւ դեկտեմբեր այնպիսի հարցերի պատասխաններ նաեւ լուծումներ կտա, որոնք օրվա իշխանությունների հանգիստ քունը խաթարել են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը