«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցների աշխատավարձը կրճատում է 20 տոկոսով
«Փաստ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:
Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ՀԾԿՀ-ին ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Թադեւոսյանը նաեւ հայտնել էր, որ կրճատումներից բացի, սպասվում են նաեւ աշխատավարձերի կրճատումներ:
Երեկ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասնում, որ ընկերությունն արդեն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որով նրանք «տալիս» են իրենց համաձայնությունը աշխատավարձի 20 տոկոսի կրճատման վերաբերյալ։ Այս փաստը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների մոտ լուրջ դժգոհություններ է առաջացրել, որի մասին նրանք արտահայտվեցին մեզ հետ զրույցում։
Մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից միայն ասացին. ««Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը ՀԾԿՀ նիստի ժամանակ անդրադարձել է այդ հարցին: Այդ ամենը պայմանավորված է սակագնի վերանայման եւ աշխատավարձային ֆոնդի կրճատման հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ