Արթիկի հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը փակ է, բժիշկներն ինքնամեկուսացած են
Արթիկում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է: Վկայակոչելով տեղացիներին՝ այս մասին գրում է Armlur.am-ը․
«Բնակիչների պատմելով` Արթիկում ջերմատների աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, իսկ ջերմոցներում աշխատում է մոտ 100 մարդ: Ըստ արթիկցիների՝ մի քանի խանութների աշխատակիցների մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել»:
Աղբյուրը արթիկցիներից տեղեկացել է նաեւ, որ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի մայրապետը եւս կորոնավիրուսով է վարակվել, իսկ նշված բաժանմունքի բժիշկները մեկուսացված են. այժմ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են վիրաբուժական բաժանմունքի բժիշկները: Իսկ բուժանձնակազմն արդեն չի հասցնում սպասարկել հիվանդներին. բուժքույրերը պտտվում են մարդկանց տներով եւ «կաթիլային են միացնում»:
Սակայն քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասել է, որ քաղաքում իրավիճակը վերահսկվում է․
«Մեզ առողջապահության նախարարությունից տրամադրում են մեկուսացվածների ցուցակը, մենք էլ իրենց սննդով ենք ապահովում: Քաղաքային բյուջեի հաշվին սնունդը տալիս ենք, հետո կառավարությունը կփոխհատուցի: Մեր աշխատողներն են հասցնում մարդկանց տներ գնալ. ցուցակը գալիս է տվյալ անձանց, ընտանիքների քանակով, նաեւ՝ թե ինչ կարգի սնունդ պետք է տրվի, ամեն ինչ մանրակրկիտ նշված է»,- պատմել է քաղաքապետը:
Մխիթար Վարագյանը դժվարացել է ասել, թե մինչ այս պահը մեկուսացվածներին սննդով մատակարարելու նպատակով որքան գումար է ծախսվել. «Ամեն օր ցուցակը թարմացվում է, փոփոխվում է»:
Իսկ Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանի խոսքով՝ Արթիկում կորոնավիրուսի հիվանդության 49 ընդհանուր դեպք է գրանցվել, որից 19-ը շտապօգնության մեքենաներով հիվանդանոցներ տեղափոխվածներն են: Բայց տեղափոխվածից 7-ն արդեն բուժվել են ու դուրս գրվել: Բացի այս Արթիկում մեկուսացվածները 48-ն են:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ