Վերածվել են սեփական ժողովրդին ատող բանդայի, ոչ առաջ գնալու տեղ ունեն, ոչ ետ. Արգիշտի Կիվիրյան
Եթե գլոբալ նայենք, այսօր ժողովրդի անունից խոսում է մի իշխանություն, որը ողջ կազմով թաքնվել է ուժային կառույցների ետեւում։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Եթե գլոբալ նայենք, այսօր ժողովրդի անունից խոսում է մի իշխանություն, որը ողջ կազմով թաքնվել է ուժային կառույցների ետեւում։ Իրենց կողքին էլ ժողովուրդ չկա, մնացել են մեն-մենակ, եթե ունենային ժողովրդի աջակցությունը, չէին խուսափի Սահմանադրական դատարանի հարցը լուծել հանրաքվեով, անկախ նրանից, որ այդ հանրաքվեն էլ էր ապօրինի։ Չեղարկեցին հանրաքվեն եւ գնացին Ազգային ժողովով լուծելու տարբերակին, քանի որ իրենք իրենց մեջ հոյակապ գիտեն, թե ներկայումս ոնց է իրենց ատում այդ նույն ժողովուրդը, ում իրենք մատնել են սովի եւ իրավազրկության։ Այսօր իրենցից որ մեկը դուրս է գալիս փողոց, կամ քյոթակ է ուտում, կամ թուքումուր։ Վերածվել են սեփական ժողովրդին ատող բանդայի, ոչ առաջ գնալու տեղ ունեն, ոչ ետ, ու դեռ օգտվում են, որ ոչ մի ընդդիմադիր ուժ դեռ չի դիմում իրենց դեմ կտրուկ քայլերի։ Այն նույն քայլերի, որոնցով իրենք են վերցրել իշխանությունը...»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին