Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Քրեական հեղինակություն «Բասարին» գաղտնալսել են, սակայն որոշումը պաշտպանին չի տրամադրվում. պաշտպանը դիմելու է ԲԴԽ և ՄԻԵԴ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն հանդիսացող «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանին ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը գաղտնալսել է, սակայն պաշտպանական կողմին դատարանն այդ որոշումը չի տրամադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

«Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն կից նյութերին առկա էին գաղտնալսման ամփոփագրեր, այսինքն՝ ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը գաղտնալսել է։ Ես դիմել եմ թե վարույթն իրականացնող մարմնին եւ թե դատարան, որպեսզի ինձ տրամադրեն օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու, այսինքն՝ գաղտնալսելու մասին որոշումը՝ նպատակ ունենալով բողոքարկել Վերաքննիչ դատարան։ Առաջին ատյանի դատարանի նախագահը, դատավոր Արթուր Մկրտչյանը պատճառաբանում է, որ դա նախաքննական գաղտնիք է եւ հետեւաբար չի կարող տրամադրել։ Ըստ օրենքը դատարանի այդ որոշմանը պաշտպանական կողմը չի մասնակցում, սակայն իրավունք ունի բողոքարկելու , եւ, բնականաբար, եթե ցանկանում է բողոքարկել, ապա պետք է ծանոթ լինի այդ որոշմանը»,- ասաց պաշտպանը։

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է դիմել Բարձրագույն դատական խորհրդին. «Գուցե դիմեմ Եվրոպական դատարան, կդիմեմ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին»։

Սիմոնյանը շեշտեց, որ Մելքոնյանին մեղադրանքն առաջադրվելն ու կալանքի տակ պահելն ապօրինի կերպով է արվում։

Ինքն իրենով այդ քրեական ենթամշակույթ ենթադրող հոդվածները զուրկ են իրավական որոշակիությունից։ Այդ բնորոշող հանգամանքներն ուղղակի անհնար է բացատրելը։ Ես գրավով միջնորդել եմ՝ պարզաբանել մեղադրանքի էությունը, եւ, կոնկրետացնել, թե ինչո՞վ է հիմնավորվում, որ, օրինակ, Պողոսը քրեական ենթամշակույթ կրողն է, իսկ Պետրոսը՝ ոչ։ Ինձ պատասխանել են, որ իրենք պարտավոր չեն գրավոր պատասխանել այդ հարցին»։

Պաշտպանն ասաց, որ քրեական գործում չկա այնպիսի ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ Արմեն Մելքոնյանը հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ. «Չկա մեկ ցուցմունք անգամ, որ Արմեն Մելքոնյանն ինչ-որ գործողություն է արել։ Իրեն մեղադրում են այն բանի համար, թե իբր գումարների հետվերադարձի գործողություն է կատարել, բայց այն անձինք, որոնք այդ գումարը պարտք են եղել եւ վերադարձրել են, իրենցից միայն մեկն է իր ցուցմունքում շոշափում Արմեն Մելքոնյանի անունը։ Նա էլ ասում է, որ գումարի տալ-առնելու հետ ինքը կապ չի ունեցել»։

Պաշտպանը նշեց նաեւ, որ Արմեն Մելքոնյանի ձերբալակումը ճանաչվել է ոչ իրավաչափ։

Հարցին՝ եթե Արմեն Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկար, ապա ո՞րն է նպատակը նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու, պաշտպանը պատասխանեց. «Ավելի շատ հասարակությանը ցույց տալն է, որ, տեսեք՝ Քրեական օրենսգրքի նոր հոդվածով պայքարեցինք քրեական ենթամշակույթի դեմ»։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Արմեն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223.3-րդ հոդվածի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):