Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Դիմում եմ ԱԺ` Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախձեռնելու առաջարկով

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։ Այս մասին ասված է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հայտարարության տեքստում:

Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.

«Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահմանված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրապարակայնության, ինչպես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտագործելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կանխավարկածի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հանցագործության մեջ։

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվականի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվականի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հորդորելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով

Հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մեղադրանքը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշվեքննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդյունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չուղարկելու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդյունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պետական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայմանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեաիրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայմանով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դատախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրապարակումներին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրապարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշվեքննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջանակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պարզաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպքեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմնականում իրավապահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշվեքննության առարկայի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տեղեկատվությանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհրաժեշտ փաստաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրականացնելուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հարուցել քրական գործեր։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պալատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մարմինները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսումնասիրության արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տիրապետում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պետական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիազորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունենալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյութերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատվամիջոցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսումնասիրություններին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է միլիարդավոր դրամների հասնող խախտումների մասին։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող անհիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։

ՀՀ հաշվեքննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի պարզաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հետապնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտահայտություններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։

Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայմանները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կասկածանքները փարատելու ուղղությամբ։

Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշվեքննիչ պալատի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վարքագծին, հատկապես, նկատի ունենալով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բացահայտված խախտումների և դրանցով պայմանավորված հնարավոր փոխկապակցվածության հանգամանքը։

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց»։