Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոան՝ Հայաստանի գավաթակիր Ռոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելուն Ինչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակը ESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակը Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով Կենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ Պոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել է Մուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում» Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝ BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրար Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի

Նոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունըՆոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջևՁերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվելՀայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում էՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱռողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջԿընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվըՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. հրապարակվել են ապրիլ ամսվա արդյունքները Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերելՁերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինքՊուտինը շատ շուտով կայցելի ՉինաստանՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման տարելիցին տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունՈւկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ ԵրմակըԻրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համարԺամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերըՀայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումՀայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճելԱնցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվելԿառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունըԵրևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ումԳրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներումԿառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներըCOP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումիցՀայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի ԼիբանանինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԸնտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիսԵվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկըԱռևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալՀայաստանի մշտական բնակչությունն ավելացել էԱստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցություններըԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեց
Հայաստան

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետը Առաջին Հանրապետության կին պատգամավորի ծոռնուհին է. մանրամասներ

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը դաշնակցական ռազմական–քաղաքական գործիչ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության դաշնակցական պատգամավորներից Պերճուհի Պարտիզպանյանի ծոռնուհին է։

Նրա նախապապը՝ Սարգիս Բարսեղյանը, կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում, ապա մեկնել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։

Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։ Սարգիսը հետագայում գործուն մասնակցություն է ունեցել հայ-թաթարական ընդհարումներին, գործել Նախիջևանի շրջանում, ապա 1906-ին տեղափոխվել է Վան, մասնակցել է հայ-թուրքական կռիվներին. Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։ Սարգիս Բարսեղյանը հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվել և նահատակվել է 1915թ.՝ դառնալով Հայոց Ցեղասպանության առաջին զոհերից մեկը։

Նրա կինը՝ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող Պերճուհի Պարտիզպանյանը նույնպես ուսանել է Ժնևում։ 1909 թվականին նա ամուսնացել է Սարգիս Բարսեղյանի հետ, իսկ ամուսնու սպանությունից հետո տեղափոխվել է Բուլղարիա, այնուհետև՝ Թիֆլիս, որտեղ Հովնանյան և Գայանյան վարժարաններում զբաղվել է ուսուցչությամբ: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո միակ որդու՝ Արմենի հետ տեղափոխվել է Երևան, 1919 թվականի հուլիսին Դաշնակցության կողմից ընտրվել խորհրդարանի պատգամավոր, ընդգրկվել Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հանրապետության անկումից հետո գաղթել է Հայաստանից: Որոշ ժամանակ բնակվել է Սոֆիայում, այնուհետև վերջնականապես հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը և շարունակել իր հայանպաստ գործունեությունը հայ գաղթականների օգնության Նանսենեան կազմակերպությունում։ Պերճուհի Պարտիզպանյանը մահացել է 1940թ. Փարիզում։

Գրականագետների կողմից հատկապես բարձր է գնահատվել նրա 1938-39թթ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակված «Խանձված օրերը» գիրքը, որում նա ամբողջացրել է Պոլսո կյանքի, Եղեռնի մասին հիշողությունները: Գիրքը հետագայում վերահրատարակվել է 2004թ.-ին ֆրանսերեն՝ հեղինակի որդու թարգմանությամբ և թոռների օժանդակությամբ, և այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դրվել հայ ընթերցողի սեղանին:

Ժաննա Բարսեղյանի պապը՝ իրավաբան Արմեն Բարսեղյանը ապրելով Ֆրանսիայում իր զավակներին և թոռներին դաստիարակել է հայկական ոգով։

Ժաննա Բարսեղյանը, ով ծնվել է Փարիզի շրջանում, 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ սովորել է ֆրանս-գերմանական իրավունք ու պապի օրինակով դարձել իրավաբան։ Ժաննա Բարսեղյանը, սակայն, առավել ճանաչված է, որպես բնապահպան–ակտիվիստ։

Որպես էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Հիշեցնենք, որ հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել՝ ստանալով ընտրողների ձայների 42,5 %-ը։