1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները բյուջեից ստացել են շուրջ 18,3 մլն դրամ կրթաթոշակ
2020 թվականի 1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ընդհանուր առմամբ, օլիմպիական կրթաթոշակ է տրամադրվել 195 աշակերտի, որոնք Հանրապետական առարկայական եւ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաներում նվաճել են մրցանակային տեղեր:
Դպրոցներից ամենաշատ մրցանակակիր ունեն ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը (թվով 74 մրցանակակիր) եւ «Քվանտ» վարժարանը (թվով 32 մրցանակակիր):
Հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերում հաղթելու համար առաջին կարգի դիպլոմ է նվաճել 41 աշակերտ: Երկրորդ կարգի դիպլոմի արժանացել է 57 աշակերտ, իսկ երրորդ կարգի դիպլոմ տրվել է 92 աշակերտի:
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլերում 1 աշակերտ զբաղեցրել է 1-ին տեղը, 7 աշակերտ` 2-րդ եւ 10 աշակերտ` 3-րդ տեղը:
Կրթաթոշակները տրամադրվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ, եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Իսկ անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Այսինքն, 12-րդ դասարանում սովորող դիպլոմակիրները մեկ տարվա կրթաթոշակը կարող են ստանալ միանգամից: Իսկ միաժամանակ երկու եւ ավելի օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած երկու աշակերտի կրթաթոշակը կազմել է 360 հազար դրամ` 2019-2020թթ. ուսումնական տարվա համար:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ