Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել Վերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքի Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ Իտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համար Ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին Ստուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը

Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է
Կարծիք

Նախագահը պետք է իր նախաձեռնությամբ դիմի Սահմանադրական դատարան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գել է․

««Անցած երկուշաբթի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ձեռնարկած արկածախնդրությամբ, Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների ավելացավ սահամանդրական ճգնաժամը, և ողջ շաբաթը վերածվեց դետեկտիվ կինոյի՝

Ա) երկուշաբթի օրը, «Իմ քայլը», տառացիորեն մեկ օրում, առանց որևէ հանրային քննարկման, և խախտելով Սահմանադրության 169 հոդվածի պահանջը՝ սահամանդրական փոփոխությունները ներկայացնել Սահմանադրական դատարանի քննությանը, ընդունեց Սահմանադրության 213 հոդվածի փոփոխություններ, որոնցով հետին թվով սահմանափակվում է ՍԴ բոլոր դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով։ Հընթացս, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անհավանական գյուտ կատարեց, հայտարարելով, որ ԱԺ նախադեպ է ստեղծում՝ իր հայեցողությամբ որոշելով չդիմել Սահմանադրական դատարան։

Բ) Անմիջապես հետո, պատգամավորների նույն նախանձախնդիր խումբը, որոշեց զրկել ՀՀ Նախագահին սահամանադրության փոփոխությունները ստորագրելու իրավունքից, հընթացս հայտարարելով, որ գործող Նախագահն ինքն է խնդրել ազատել իրեն այդ ծանր բեռից։ ՀՀ գործող Նախագահ Արմեն Սարգսյանը դա փաստացի հաստատեց, մեկ օր անց կեսգիշերին ստորագրելով այդ վիճահարույց օրենքը, և ազատելով իրեն սահմանադրության փոփոխություններում անաչառ արբիտր լինելու հետագա պարտավորություններից։

Գ) Սահմանադրության փոփոխությունների ընդունման ձևի հետ կապված, վիճարկման իրավունք ունի խորհրդարանական փոքրամասնությունը՝ ի դեմս պատգամավորների մեկ հինգերորդի։ Այս իրավունքից անմիջապես որոշեց օգտվել ԲՀԿ խմբակցությունը, որն իր և ևս մեկ անկախ պատգամավորի 26 ձայներով, արդեն դիմել է ՍԴ։ ԼՀԿ խմբակցությունը, որը կարող էր միանալ այդ դիմումին, և այն ավելի ծանրակշիռ դարձնել, նախընտրեց զբաղվել աճպարարությամբ, և մշուշոտ խոստումներ տվեց դիմել ՍԴ ավելի ուշ (ենթադրաբար, երբ արդեն դրա կարիքը չի լինի):

Դ) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակեց Սահմանադրության «փոփոխությունները», իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ֆորմալ տեսանկյունից պետք է որ կապ չունենար այս գործընթացի հետ, հայտարարեց, որ ԱԺ երեք դատավորների լիազորությունները կդադարեն հունիսի 26-ի կեսգիշերից սկսված։ Թե ինչի հիման վրա, մոռացավ ասել, իսկ առավոտյան պարզվեց, որ չեն դադարի, քանի որ եթե նույնիսկ Սահմանադրության ընդունված փոփոխությունները բացարձակ օրինական լինեին, պետք է փոփոխել նաև համապատասխան օրենքները, և դատավորների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը, ինչը Իմ քայլի տաղանդավոր իրավաբանները մոռացել էին անել։

Ե) Շաբաթ օրով, ԱԺ անխոնջ նախագահ Արարատ Միրզոյանը անսպասելի հայտարարություն տարածեց, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը համաձայնվել է լինել ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Տառացիորեն երկու ժամ հետո, նույն Աշոտ Խաչատրյանը հերքեց այս հայտարարությունը, պնդելով, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ միայն իրավական գործընթացի արդյունքում, ոչ թե Արարատ Միրզոյանի բանավոր հայտարարությամբ։

Արդյունքում, երկուշաբթի առավոտ, երբ ես սա գրում եմ, մենք ունենք խճճված վիճակը։ Կան «սահմանադրության փոփոխություններ», որոնք սակայն ընդունվել են Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ, և արդեն իսկ վիճարկված են Սահմանադրական դատարանում ԲՀԿ կողմից։ «Իմ քայլի» կողմից պատրաստվում են ՍԴ մասին օրենքի փոփոխություններ, որոնք սակայն հիմնվելու են այս վիճելի սահամանդրական փոփոխությունների վրա։ Դրան հետևող բոլոր քայլերը էլ ավելի են խճճելու վիճակը, քանի որ գործող դատավորները, որոնց պաշտոնավարումը դադարեցվելու է այս օրենքով, կարող են դա վիճարկել տարբեր ատյաններում, իսկ նրանց ենթադրաբար փոխարինելու եկող դատավորները կհայտնվեն առկախված վիճակում, քանի որ եթե այս «սահամանադրկան փոփոխությունները» չեղարկվեն, նույն կերպ կչեղարկվի նաև նրանց նշանակումը, նրանցից յուրաքանչյուրին մեծ ռեպուտացիոն հարված հասցնելով։՛

Այս վիճակը ունի խելամիտ հանգուցալուծում։ ՀՀ Սահմանադրության 123 հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Ելնելով այդ տրամաբանությունից, հենց նա պետք է հրաժարվի հիմա ցանկացած նոր վիճելի օրենք ստորագրելուց, իր նախաձեռնութամբ դիմի Սահմանադրական դատարան՝ քննելու «սահմանադրական փոփոխությունների» ընդունման իրավաչափությունը, և միայն համապատասխան իրավական կարգավորումներից հետո, հնարավորություն տա շարունակելու հետագա գործընթացը։ Նա կարող է և չանել դա, վկայակոչելով, որ Հայաստանում այսուհետև գործում է ոչ թե Սահմանադրությունը, այլ հեղափոխական նպատակահարմարությունը, և հնարավոր չի Սահմանադրական դատարանը բարեփոխել, դրա մասին նախապես հարցնելով նրա կարծիքը։ Սակայն այդ դեպքում, նա պատասխանատվություն է կրելու բոլոր հետագա հակասահմանադրական զարգացումների համար, իսկ ես կասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, Իմ քայլը դրա վրա կանգ չի առնի։

Ես ստորև քվեարկություն եմ բացում այս թեմայով, առաջարկելով իմ էջին հետևողներին քվեարկել, թե արդոք դուք կողմ եք, որ Հանրապետության նախագահը օգտագործի իր առանցքային սահմանադրական լիազորությունը, և օգնի հանգուցալուծել առաջացած ճգնաժամը։ Խոստանում եմ քվեարկության արդյունքները հասու դարձնել Հանրապետության նախագահին, և կանխավ շնորհակալ եմ ձեր արձագանքների համար»։