Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք
Icelandair ավիաընկերության Boeing 767 օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար։
Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի էջը և հավելում, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկում օդանավը կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։
«Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան ուղիղ չարթերային չվերթ: Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ:Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում»,- հայտնում են հյուպատոսությունից:
Ամբողջ թռիչքի տևողությունը կլինի 15 ժամ։ Օդանավում առկա է260 նստատեղ։
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ