«Թաղման բյուրոյի» ղեկավարն էլ դիմում գրեց
Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի կամ, ժողովրդի լեզվով ասած, «Թաղման բյուրոյի» պետ Արման Իսկանդարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել ու հեռացել։ Մոտ մեկ ամիս է՝ նա այլեւս չի պաշտոնավարում։
Իր ասելով՝ անձնական պատճառներով է հեռացել, բայց մեզ ասացին՝ ինչպես բոլորի, այնպես էլ նրա հետեւից էին ընկել, ու հասցրել են նրան, որ «ինքնակամ» դիմում գրի՝ գնա։ Իսկանդարյանը, հիշեցնենք, մինչեւ այս պաշտոնին նշանակվելը «Իմ քայլը» դաշինքով ավագանու անդամ էր, հեղափոխության մասնակիցներից։
Մենք Իսկանդարյանին հարցրինք՝ ինչո՞ւ է դիմում գրել։ «Գտա, որ այս փուլում ավելի ճիշտ կլինի իմ զբաղեցրած պաշտոնից հեռանալը։ Մեր ծրագրերը շարունակելի են, էնտեղ էլի կշարունակեն իմ ծրագրերը, թվայնացման եւ մնացած ամբողջ պրոցեսն ընթանալու է, ուղղակի էս փուլում մի քիչ անձնական խնդիրների պատճառով համարեցի, որ ավելի ճիշտ կլինի՝ ես դիմում գրեմ հեռանամ»,- ասաց Արման Իսկանդարյանը։ Հարցին, թե ինչպես վերաբերվեց քաղաքապետ Հայկ Մարությանն իր որոշմանը, Իսկանդարյանն ասաց․ «Ես Հայկ Մարությանին տեղեկացրել եմ, ինքն իմ որոշումը հարգել է եւ դիմումը ստորագրել»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ