Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մարդկանց քֆուր ես տալիս, մարդիկ էլ քեզ բռնում-ծեծում են, Նիկոլն ի՞նչ կապ ունի

 Երեւանի Տիչինայի փողոցում օրերս տեղի ունեցած միջադեպը համացանցում ներկայացվեց որպես «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի նկատմամբ իրականացված զանգվածային բռնություն, որն ուղեկցվել էր Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության հասցեին հայհոյանքներով: Միջադեպի մասնակիցների՝ խուլիգանության մեջ մեղադրվող Վահե Նազարյանի եւ Գոռ Բաղդասարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը վստահեցնում է՝ դա կեղծիք է: 

«Իմ վստահորդները՝ երկուսն էլ, 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներ են, նաեւ՝ ապրիլյան պատերազմի, ինքնակամ գնացել են հայրենիքը պաշտպանելու, եւ ոչ միայն իրենք, այլեւ Գոռ Բաղդասարյանի հայրը, որը զենքը ձեռքին՝ սահման է պահել: Պահապանը տենց է լինում, ոչ թե խոսքով, որ խուլիգանություն անի ու ասի, որ ինքը հեղափոխության պահապան է: Եթե դու գալիս ես, մարդկանց քֆուր ես տալիս, մարդիկ էլ քեզ բռնում-ծեծում են, Նիկոլն ի՞նչ կապ ունի, որ մի հատ էլ Նիկոլին քֆուր տան»,- ասում է փաստաբանը:

Հայկ Ստեփանյանը, հիշեցնենք, պնդում է, որ հունիսի 21-ի երեկոյան իր վրա հարձակվել են մոտ 40 հոգի, որից հետո ինքը դիմել է ոստիկանություն:
«Մոտ 40 հոգի հարձակվեցին ինձ վրա, երեկոյան, ծեծի ենթարկեցին մահակներով, այլ առարկաներով: Ծեծելու ընթացքում բազմաթիվ հայհոյանքներ են հնչել իմ, Փաշինյանի, հեղափոխության հասցեին: Մեկ մարդ կար, որ ինձ պաշտպանում էր, նա ասում էր՝ մի խփեք, տեսագրության մեջ կտեսնեք»,- ասաց մեզ Հայկ Ստեփանյանը: Ըստ նրա, նախաքննության մարմինը դեպքի վայրից տեսագրություն ունի:

Իրեն բռնության ենթարկելու պատճառը, ըստ Հայկ Ստեփանյանի, ավտոճանապարհային կոնֆլիկտն էր՝ իրեն ծեծողների հետ: Նա պատմում է, որ ընտանիքով՝ հոր, երեխաների եւ հղի քրոջ հետ, երթեւեկել է Աշտարակ-Երեւան մայրուղով, եւ մի «Նիվա», անթույլատրելի վազանց կատարելով, քշել է իր մեքենայի վրա: «Ես ազդանշանել եմ, «Նիվան» կանգնել է, ես դուրս եմ եկել ու հարցրել եմ, թե ինքը հասկացե՞լ ա, որ մենք նոր մահից ենք պրծել, որ շրջվելու էինք երկուսս էլ, որովհետեւ նրանք այլանդակ արագությամբ էին գալիս»,- նշեց Հայկ Ստեփանյանը: Նույն օրը նրա համարը պարզելով, կանչել են «ռազբորկայի»:

«Զանգվածային ծեծ» կազմակերպող տղաների ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Փաստաբան Սասուն Ռաֆայելյանն այլ կերպ է ներկայացնում՝ Ստեփանյանն է առաջինը ծեծի ենթարկել իր վստահորդներին, վերջիններս էլ նրան են ծեծել ու չեն հրաժարվում իրենց արարքից:
«Հունիսի 21-ին Գոռ Բաղդասարյանն ու Վահե Նազարյանը վերադառնալիս են եղել Աշտարակ քաղաքից,- պատմում է փաստաբանը,- ընթանալով երրորդ երթեւեկելի գոտով, Գոռը նկատել է, որ հետնամասից մոտենում է «Օպել» ավտոմեքենա, եւ ձայնային ազդանշանով ու լուսարձակները թարթելով՝ ճանապարհ է պահանջել: Այդ ժամանակ աջ կողմից ընթանալիս է եղել բեռնատար՝ իր կցորդիչով, եւ Գոռը պետք է վազանց կատարեր, նոր վերադասավորվեր երկրորդ գոտում: «Օպելի» վարորդը, բացելով պատուհանը, ձեռքն ուղղել է իր կողմը եւ գոռալով՝ ընթացքի ժամանակ պարզաբանում է պահանջել, թե ինչու ճանապարհ չես զիջում: Գոռը բացատրել է, որ մեծ «գռուզավիկ» էր, որին վազանց է արել, նոր կարողացել աջ կողմում տեղավորվել, ի՞նչն է խնդիրը: Ի պատասխան Հայկ Ստեփանյանն ասել է՝ «լավ չի, արա, էսի, աջ քաշի, կանգնի մի հատ»»:
Շարունակությունն ընթացել է «ռազբորկայի» բոլոր կանոններով: Հայկ Ստեփանյանի հետ եղել են երկու կամ երեք երիտասարդներ: «Հետեւում կայանվել է եւս մոտ 4 մեքենա, որոնցից տղամարդիկ են իջել՝ Հայկի ծանոթները»,- պնդում է փաստաբանը: Հայկը, ըստ նրա, հարցրել է, թե ինչ է, իրեն չե՞ն ճանաչում, իսկ տղաները պատասխանել են՝ չենք ճանաչում, ընկեր:

«Խոստանալով, որ «կանի այնպես, որ այսուհետ կճանաչեն», նա հայհոյանքներ է տեղացել: Դրանից հետո նախ Գոռն է թիկունքից հարված ստացել, այնուհետեւ՝ Վահե Նազարյանը, երկուսն էլ հայտնվել են գետնին: Նրանց ծեծի են ենթարկել, որի արդյունքում կոտրվել է Գոռի ձեռքը, իսկ Վահե Նազարյանի մարմինն ամբողջությամբ պատվել է կապտուկներով, սակայն լուրջ մարմնական վնասվածք չեն ստացել, քանի որ երկուսն էլ սպորտով են զբաղվում տարիներով»: Սասուն Ռաֆայելյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցերին, ասաց, որ Հայկ Ստեփանյանն ինքն է իր հեռախոսահամարը տվել Գոռին ու Վահեին, ասելով, որ զանգեն, եթե կուզենան իմանալ, թե ինչու են իրենց ծեծել: Դրան հետեւել է Գոռի ու Վահեի զանգը ու երկրորդ «ռազբորկան» Տիչինայի փողոցում:

Հայկ Ստեփանյանն իջել է իր «Տոյոտա Քեմրիից», հայհոյանքներով, որից հետո սկսվել է նոր կռիվը: Սակայն Սասուն Ռաֆայելյանը վստահեցնում է, որ դրան մասնակցել է ոչ թե 40-50 անձ, այլ մի քանի հոգի, բայց եղել են նաեւ ձայների վրա եկածներ, որոնք փորձել են բաժանել կռվողներին: «Ինչպե՞ս կարող էր մարդը, որին 40-50 հոգով ծեծել են, իր ոտքով նույն օրը նստեր մեքենա, գնար ոստիկանություն ու հաղորդում տար»,- ասում է Սասուն Ռաֆայելյանը:

Տղաները ոստիկանություն չեն դիմել, սակայն ձերբակալվածների պահման վայրում Վահեի ու Գոռի վնասվածքները ֆիքսվել են, հենց ՁՊՎ-ից Գոռ Բաղդասարյանին տարել են թիվ 1 հիվանդանոց, ձեռքը գիպս են դրել ու կրկին բերել ՁՊՎ: Ոստիկանության Եղվարդի բաժնում միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Դուք պահանջելո՞ւ եք, որ Հայկ Ստեփանյանը պատասխան տա: «Մենք դրան չենք անդրադարձել, բայց, հավանաբար, տղաները բողոք-պահանջ չեն ներկայացնի: Նրանք մտածում են՝ դեպք է, եղել է, ջահել տղա է, երեխաներ ունի, ինչի՞ համար գնա պատասխանատվության ենթարկվի: Իրենք մեզ ծեծել են, մենք էլ իրենց պատասխան ենք տվել, վերջացել-գնացել է: Այսպես, հայկական ձեւով են մտածում: Տղաները երբեւէ որեւէ կուսակցության անդամ չեն եղել, եւ այս ամենին քաղաքական ենթատեքստ տալը ճիշտ չէ»,- պատասխանեց փաստաբանը:

Հայկ Ստեփանյանը Զովունու բնակիչ է, ինչպես հայտնում են կայքերը: Երբ հարցրինք, թե ինքն իրո՞ք Զովունիում է ապրում, ասաց, որ իր անձնական տվյալների հրապարակումը ցանկալի չէ, եւ ինքն առանձին հաղորդումներ է ներկայացնելու նրանց վերաբերյալ, ովքեր այդ հրապարակումներն արել են: «Հեղափոխության պահապաններ» խմբի ակցիաների ժամանակ Հայկը մշտապես կրում է զինվորական հագուստ: Ինչո՞ւ, մարդկանց ուզում եք ահաբեկե՞լ: Մեր հարցին նա պատասխանեց, որ երբեք ոչ մեկին չի ցանկացել ահաբեկել: «Դա համազգեստ է, որը համազգեստ չի համարվում, նման է համազգեստի, մենք խմբի անդամներով գտնում ենք, որ գեղեցիկ հագուստ է, եւ կրում ենք»,- ասաց Հայկ Ստեփանյանը:

hraparak.am