Վստահ եմ, որ վաղվա Հայաստանում չի լինելու հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ելույթն ունեցավ Ազգային Ժողովում և հերթական կոպիտ քաղաքական սխալը թույլ տվեց: Նա՝ արդեն ավանդական դարձած թեմաներով հերթական միտինգն արեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Բոլոր ասպարեզներում ձախողած կառավարության աշխատանքների մասին խոսելու փոխարեն՝ նա հերթական անգամ փորձեց իր մեղքը բարդել այլոց վրա: Այս անգամ, սակայն, ոչ միայն անցյալից խոսեց` իր ճաշակով ներկայացնելով այն, այլ փորձեց իր քմահաճույքով ձևավորել ապագան` ձեռքի հետ որոշելով, թե ով է ապագայում լինելու Հայաստանի քաղաքական դաշտում:
Մի բան, բայց ճիշտ ասեց. ապագայում չեն լինելու նրանք, ովքեր դավաճանեցին երկու տարի առաջ փողոց դուրս եկած մարդկանց պահանջներին, ովքեր մարդկանց հույսերի վրա եկան իշխանության ու հուսախաբ արեցին այդ մարդկանց, ովքեր այսօր երկիրն ու ժողովրդին թողել են միայնակ համավարակի դեմ ու զբաղված են սահմանադրական կարգը տապալելով իրենց իշխանության պահապանմամբ:
Մոռացի՛ր, որ դու կորոշես, թե Հայաստանում որ ուժերը կլինեն իշխանություն կամ ընդդիմություն՝ դա ՀՀ քաղաքացու անքակտելի իրավունքն է։
Վստահ եմ, որ վաղվա Հայաստանում չի լինելու հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, որովհետև հե՛նց նա է հեռացել ժողովրդային շարժման պահանջներից: Հայաստանում պետք ձևավավորվի նոր որակի իշխանություն, որն այդ պահանջները իրականություն կդարձնի։
Դաշնակցությունը վճռական քայլում է դեպի ապագա, իսկ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը այլևս անցյալ են»,– գրել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն