Կառավարությունը օտարում է Նորք-Մարաշում գտնվող մոտ 1.3 մլրդ դրամի շինությունը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը:
Նախագիծը զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվում է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1,333 763, 159 ՀՀ դրամ։
Նախագծով սահմանվում է, որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 197 996 841 դրամ:
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, որը իրենից ներկայացնում է չշահագործվող առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ օտարումը նույնպես իրականացվում է հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում, քանի որ վաճառքի է հանվում ներդրումնային գրավչություն ունեցող պետական գույք:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. Քալիբաֆ